Հաշվել ապրանքների ինքնարժեքը

Կարինե.

Մանրածախ առևտրի կազմակերպությունում չվաճառված մանկական վերարկուների մնացորդը հունվարի 1-ի դրությամբ կազմել է 20հատ, յուրաքանչյուրի վաճառքի գինը 18 000դրամ, այդ թվում՝ առևտրային հավելագինը 2 000դր, ԱԱՀ՝ 3 000դր: Հունվարին կարի ֆաբրիկայից ստացվել է 100, իսկ փետրվարին 40հ. վերարկու: Յուրաքանչյուր վերարակուի գնման գինը 13 000դր. է` գումարած ԱԱՀ 20տոկոս: Հաշվետու եռամսյակում ձեռք բերված վերարկուները վաճառվելու են նույն գնով: Եռամսյակի ընթացքում վաճառվել է 150հատ վերարկու: Վաճառքի հասույթը մուտքագրվել է խանութի դրամարկղ: Օգնեք որոշել վաճառված ապրանքների ինքնարժեքը, կատարել ժամանակաշրջանում իրացված ապրանքների և չիրացված ապրանքների մնացորդի միջև առևտրային հավելագնի բաշխման հաշվարկ, ձևակերպել ապրանքների ձեռքբերման և վաճառքի գործառնությունները մանրածախ առևտրում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Վաճառված ապրանքների ինքնարժեքը՝ 13000*150-1950000, ժամանակաշրջանում իրացված ապրանքների և չիրացված ապրանքների մնացորդի միջև առևտրային հավելագնի բաշխման հաշվարկ՝ առևտային հավելագինը ընդհանուրը 2000*160-320000, որից չիրացված մասինը՝ 2000*10-20000:

Զոյա

13000 դր.ինքնարժեք + 2000դր.հավելագին+3000 դր.ԱԱՀ = 18000դր.վաճառքի գին x 20 հատ 360000դր. մնացորդ Հունվարի 1-ի դրությամբ: Ստացված ապրանք 18000 դր.x140հատով = 2520000դր., Ընդամենը 160հատ որից վաճառվել է 150 հատ 2700000դր.-ի , մնաց 10 հատ ապրանք 180000 դր վաճառքի գնով : Ընդհանրացում վաճառված ապրանքի ինքնարժեք 1950000 դր ,հավելագին 300000դր , ԱԱՀ 450000դր: Մնաց չվաճառված 130000դր., 20000դր հավելագին , 30000 դր.ԱԱՀ: Ձևակերպումները թողնում եմ Ձեզ: