Մարդատար ավտոմեքենայի գույքահարկ

Լուսինե.

Խնդրում եմ պատասխանել իմ մի հարցին: Կարող եք ասել ինչպես հաշվել 1999թ. մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որի շարժիչի հզորությունը (ԿՎՏ/Ձ.Ու)130/177: Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Մարդատար ավտոմեքենայի գույքահարկ

  1. Փոխադրամիջոցների գույքահարկի դրույքաչափերը
    – 121-ից 250 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 300 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ,
    4. Մինչև երեք տարվա վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով:

    Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը:

    177*300=53.100
    27*1000=27.000
    80.100/2=40.050 ձեր դեպքում իմ հաշվարկով պետք է, որ այսքան լինի 😉

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *