Մարդատար ավտոմեքենայի ձեռք բերում

Աստղիկ.

Հարգելի հաշվապահներ, հայցում եմ Ձեր օգնությունը: Մեր ընկերությունը գնել է ավտոմեքենա` ներմուծող ընկերությունից: Ավտոմեքենան մարդատար է և օգտագործվելու է որպես ծառայողական: Նրանց կողմից տրված հաշիվ-ապրանքագրում նշված է ԱԱՀ, որը մուծվել է մեր ընկերության կողմից: Խնդրում եմ պարզաբանեք, նշված ԱԱՀ-ի գումարը հաշվանցման ենթակա է, թե ոչ: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Մարդատար ավտոմեքենայի ձեռք բերում

  1. Ոչ, հաշվանցման ենթակա չէ, ԱԱՀ-ի մասին օրենքի հոդված 26, 5-րդ կետ.

    Հոդված 26. Սույն օրենքի 23 հոդվածում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները (այդ թվում նաև` սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված` ներմուծման պահին վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները) հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն`

    5) ոչ իրացման նպատակով ձեռք բերված (ներմուծված) մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման հարկային հաշիվներում (ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Նշված գումարները ենթակա են վերաձևակերպման և սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվանցման` այդ ավտոմեքենաների հետագա իրացման պահին դրանց մնացորդային արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով հաշվարկված ԱԱՀ-ի գումարի չափով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *