23/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Ներսես
Ներսես
13 տարի առաջ

8. Նույն անձը սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արտոնությունից 180 օրվա ընթացքում կարող է օգտվել մեկ անգամ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա ստեղծվող սահմանամերձ առևտրի շուկաների, երբ նույն անձը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված արտոնությունից մեկ ամսվա ընթացքում կարող է օգտվել մեկ անգամ: Այսինքն` նման բան կարող եք անել 180 օրը մեկ անգամ, եթե մեկ անգամից ավել, ապա ապրանքը կմաքսազերծվի:

Գայանե
Գայանե
13 տարի առաջ

Բարև Արմինե: Ես իհարկե հաշվապահ չեմ, բայց Ձեր նշած օրենքը կարդացի ու հասկացա, որ նշված արտոնությունը կվերաբերի, եթե`
1. 105 հոդվածի 4-րդ կետի պահանջները պահպանվեն, այն է` «Սույն օրենքի իմաստով` ուղեկցող բեռ է համարվում ֆիզիկական անձանց հետ միաժամանակ ՀՀ մաքսային սահմանը հատող, ինչպես նաև ֆիզիկական անձից անկախ պատճառներով ուշացած կամ ՀՀ մաքսային սահմանը հատելու պահին կորսված կամ սխալմամբ այլ տեղ ուղարկված ուղեբեռը»:
2. 105 հոդվածի 8-րդ կետի պահանջները պահպանվեն, այն է` «Նույն անձը սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արտոնությունից 180 օրվա ընթացքում կարող է օգտվել մեկ անգամ»:
Իմ կարծիքով՝ Դուք կարող եք 6 ամիսը մեկ նշված ծանրոցը բերել Ձեզ հետ, բայց ոչ թե ստանալ մեկ ուրիշից: