Մեկ հաշիվ-ապրանքագիր 3 ամսվա համար

Arsine.

Կազմակերպությունը վարձակալությամբ տարածք է տրամադրել այլ կազմակերպության ամսական 50 000 դրամ վարձավճարով: Յուրաքանչյուր ամսվա համար դուրս է գրվել ծառայության հաշիվ-ապրանքագիր: Սակայն երեք ամիս հաշիվ-ապրանքագիր դուրս չի գրվել: Կարո՞ղ եմ արդյոք մեկ հաշիվ-ապրանքագրով դուրս գրել 3 ամսվա գումարը՝ համապատասխանաբար նշելով քանակ` 3, Գին` 50 000, Արժեք` 150 000 դրամ:

Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Մեկ հաշիվ-ապրանքագիր 3 ամսվա համար

  1. Արսինե ջան, հնարավոր է հաշիվ-ապրանքագրում դուրս գրել 3 ամսվա գումարը համապատասխան, բայց արդեն հետին ամսաթվով, այլ ոչ թե ներկայով:

    0
  2. Հաշիվ-ապրանքագիրը դուրս է գրվել մատակարարման ամսաթիվը` 30.06-ով, ապրիլ, մայիս, հունիս ամիսների համար, և գումարները ներառվել են 2-րդ եռամսյակի շրջանառության հարկի հաշվարկում: Ի՞նչ պատասխանատվություն կարող է առաջանալ նման դեպքում:

    Կանխավ շնորհակալություն:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *