Հաշիվ-ապրանքագիր ո՞ր դեպքում են տալիս

Կարեն.

Բարև բոլորին: Խնդրում եմ օգնեք հասկանալ.
հանդիսանում եմ ՍՊԸ-ի տնօրեն, ՍՊԸ-ն զբաղվում է վեբ կայքերի պատրաստմամբ և համակարգչային դասընթացներով:
1. Վեբ կայք պատրաստելու համար “Վճարովի ծառայությունների մատուցման մասին պայմանագիր” եմ կնքել մեկ այլ իրավաբանական անձի հետ, և հիմա նա պետք է գումարները փոխանցի ՍՊԸ-ի հաշվարկային հաշվին: Տվյալ դեպքում արդյո՞ք ես հաշիվ ապրանքագիր պետք է տամ այդ կազմակերպությանը, թե՞ ոչ, և առհասարակ հաշիվ ապրանքագիր ո՞ր դեպքում են տալիս:
2. Ի՞նչ եղանակ կա հաշվից հիմնավորված գումարներ հանելու համար (դե պարզ է, այլ նպատակով) և գումարները բանկային հաշվից ստանալուց հետո պարտադի՞ր է այն մուտքագրել դրամարկղ, նոր դրամարկղից ելք անել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Դավիթ Ասատրյան

Իսկ պայմանագրում նշված չէ՞ դրա մասին: Իհարկե պետք է տրամադրեք հաշիվ-ֆակտուրա, բոլոր այն դեպքերում, երբ ուրիշին ծառայություն եք մատուցել արդեն: Իսկ բանկից գումարների կանխիկ ելքը պարտադիր կերպով պետք է մուտքագրվի դրամարկղ, իսկ դրամարկղի ելքերը պետք է համապատասխանեն Ձեր եկամուտներին, այսինքն, աշխատավարձ, գնումներ, գործուղում, վարձավճարներ, կոմունալ վճարներ և այլն… “Այլ նպատակը” լայն հասկացողություն է…Անորոշ է գրված…