Մեքենայի գույքահարկի վճարում

Վահե.

Ողջույն: Եթե իմ մեքենան գրանցված է Վանաձորում, այսինքն մեքենայի տեխ. անձնագրում նշված է Վանաձոր, ես կարո՞ղ եմ արդյոք մեքենայի գույքահարկը վճարել Երևանում: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Մեքենայի գույքահարկի վճարում

  1. Պետք է վճարվի Վանաձորի քաղաքապետարանի գույքահարկի հաշվեհամարին, իսկ դա կարող եք ցանկացած վայրից /ցանկացած բանկից/ էլ անել:

    1+
  2. Նախ պետք է ճշտել տվյալ օրվա դրությամբ Վանաձոր համայնքի նկատմամբ նշված մեքենայի մասով առկա հարկային պարտավորությունների չափը, և այնուհետև արդեն կարող եք վճարել ցանկացած բանկում: Վճարվելիք գումարի չափը կարող են Ձեզ ասել միայն Վանաձորի քաղաքապետարանում: Ուշադրություն դարձրեք որ, որևէ բանկ իրավասու չէ ինքնուրյուն հաշվարկել այդ գումարները, այլ պետք է հիմք ընդունեն տվյալ համայնքից տրված պարտքերի մասին տեղեկանքը: Կարևոր է հավշեհամարի ճիշտ լինելը, հակառակ դեպքում գումարները սխալ հաշվեհամարին փոխանցելու դեպքում դուք կնկնեք լրացուցիչ քաշքշուկների մեջ: Ստացվում է, որ ամեն տարի պետք է մեկնեք Վանաձոր, ճշտեք Ձեր վճարվելիք գումարի չափը, տեղում վճարեք, ստանաք 0-ական տեղեկանք, իսկ տեխզննումը կարող եք կատարել ցանկացած քաղաքում:

    0
  3. Հաշվառումից, այսինքն՝ մեքենայի սեփականատերը ներկա պահին ՌԴ-ում է, համարանիշը հանձնելուց հետո զրոյականն ստացել ենք, նման դեպքում հարկ վճարվու՞մ է:

    0
  4. Մտնում եմ այդ հղումով, բայց ցույց չի տալիս, պետական հաշվառումից ժամանակավոր հանված է։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *