Ի՞նչ դիմում պետք է ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

Արփինե.

Բարև ձեզ: Ընտանեկան ձեռնարկատիրությամբ ԱՁ-ն, որը զբաղվում է արտադրական գործունեությամբ, միկրոձեռնարկատիրության համար որևէ դիմում պետք է գրի՞ և նոր աշխատող գրանցելու համար միայն աշխատողի հա՞յտն է լրացվում, և միայն 5 000 դրամ յուրաքանչյուր վարձու աշխատողի համար պետք է վճարի ու վե՞րջ, կա՞ այլ պարտավորություն: Շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

11 thoughts on “Ի՞նչ դիմում պետք է ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

  1. Արփինե, միկրոձեռնարկատիրության դաշտ մտնելու համար կարևոր է, թե ինչ եք արտադրում: Կա այլ պարտավորություն՝ սոց. վճարը և դրոշմանիշային 1 000 դրամները:

    0
      1. Բլոկնոտների տպագրումը դա արդեն դիզայներական ու համանման գործունեություն է, որը միկրոբիզնեսի դաշտում գործել չի կարող:

        0
        1. Տիգրան ջան, բարի օր! Կարո՞ղ ես ասել՝ ավտոտեխսպասարկումը կարո՞ղ է մտնել միկրոյի տակ, թե՞ ոչ: Շնորհակալություն:

          0
          1. Գարիկ, ես մի անգամ էլ հիմնավորել եմ, որ չի կարող՝ ելնելով դասակարգչից, բայց ասեմ՝ ես էլ այս հարցը ուղարկել եմ ՊԵԿ-ին, որ հստակեցնեն, պաշտոնական պարզաբանման խնդիր է, իրենց ուղեցույցն էլ հարցերի պատասխաններում, քո և նմանատիպ հարցերի դեպքում տարընթերցում ունի, տեսնեմ՝ երբ կգրեն, հատուկ նշել եմ՝ «պատասխանեք մեյլիս», որ Ձեզ համար էլ տեղադրեմ։

            0
    1. Տիգրան ջան, որ խնդրեմ, ինձ էլ կուղարկե՞ք ՊԵԿ-ի պատասխանը։ Կանխավ շնորհակալություն։

      0
      1. Ալլա ջան, ասեմ՝ գրելուց հետո զանգել եմ ՊԵԿ, ու պարզվեց՝ տեխնիկական խնդրի պատճառով մեր գրածները ինչքան ժամանակ է չեն հասնում, բանավոր ասացի հարցերս, նրանք էլ, թե՝ «պարզաբանումները պետք է Ֆին. նախը տա, մենք օրենք կիրառողն ենք»: Ասացի, որ 267-րդ հոդվածի 5-րդ մասը տարընթերցումների տեղիք է տալու, հստակ պետք է լինի: Իրենց ուղեցույցում ամրագրված կանոնով էլ որ դասակարգիչը նայում ես, էլի խնդիրներ են մնում, քեզ օրինակ՝ ծաղիկների հարցը, ինքը արտադրություն է, բայց իրենց բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ՝ դա, ասենք, մեծածախ առևտուր է դիտվում: Եղել է Բանդիվանի բողոքը, գրել են, թե խոզերի բուծումը գյուղատնտեսական է, մորթը ու մսի վաճառքը՝ առևտուր, ու էլի օրինակներ, պարզ չի՞՝ մարդիկ իրենց արտադրածը հո չեն նստելու իրենք ուտեն, պետք է վաճառեն: Սա է իրենց տրամաբանությունը:

        0
  2. Նոր աշխատողի համար սովորականի պես պետք է ներկայացվի գրանցման հայտ: Յուրաքանչյուր աշխատողի համար պետք է վճարվի 5 000 դրամ եկամտային հարկ ու վերջ հարկերի առումով: Միկրոձեռնարկատիրությամբ աշխատելու համար պետք է ներկայացնել 257 ձևատեսակի հաշվետվությունը: Բայց լավ կանեք՝ հարկայինից ճշտեք՝ ըստ նոր ցուցակի Ձեր արտադրական գործունեությունը համարվու՞մ է միկրոձեռնարկատիրություն:

    0
    1. Մարինե ջան, բլոկնոտների արտադրություն է, կազմարարական գործունեություն, այդ դեպքում 1 000 դրամ դրոշմանիշային վճար պե՞տք է, և ԱՁ-ն աշխատողներից բացի գրացնվելու է որպես վարձու աշխատո՞ղ, թե՞ տնօրեն:

      0
  3. Մինչև տվյալ հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացնել հարկային մարմնի հաստատած ձևով՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն՝ Ձև 257:
    Եթե ունեք աշխատող, ապա ամեն մեկի համար ամսական 5 000 դրամ եկամտային հարկ, սոց. վճար՝ աշխատավարձի 2.5 %-ի չափով, ամսական 1 000 դրամ դրոշմանիշային վճար, և ԱՁ-ի համար՝ տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար և սոց. վճար: ԱՁ-ն չի գրանցվում որպես վարձու աշխատող:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *