Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեստորանը սնունդ է առաքում Երևան

Մանե.

Եթե միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեստորանը, որը գործում է Երևանից դուրս, սնունդ է առաքում դեպի Երևան, այս դեպքում կշարունակի՞ գործել միկրոձեռնարկատիրության դաշտում:

Կիսվել՝

4 մեկնաբանություն - “Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեստորանը սնունդ է առաքում Երևան

  1. Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի օտարումը (այդ թվում` առաքմամբ) և (կամ) սպառման կազմակերպումը: Այդ գործունեությունը ներառում է նաև խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն կապված ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը, մասնավորապես սպասարկումը, մուտքի թույլտվությունը։
    Այնպես որ, եթե մնացած բոլոր պայմաններին բավարարում եք, ապա կարող եք համարվել միկրո։

  2. Նախ նաև Երևանից դուրս գտնվող ռեստորանը, ըստ օրենքի չի կարող գործել միկրոձեռնարկատիրության համակարգում, քանի որ հանրային սնունդ է և չի կարող գործել այդ համակարգում, իսկ սննդի առաքումը Երևան հարկման տեսանկյունից տարբերություն չունի:

    1. Ըստ օրենքի Երևանից դուրս գործող ռեստորանը կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, բացառությունների մեջ նշված է, որ սուբյեկտ չեն կարող հանդիսանալ Երևան քաղաքի վարչական սահմաններում հանրային սննդի գործունեություն իրականացնողները, բացառությամբ զբոսաշրջային տների մատուցած ծառայությունների:

  3. Կշարունակի գործել միկրոձեռնարկատիրության համակարգում, քանի որ փաստացի գործունեություն է ծավալում Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *