Արդյո՞ք ԱՁ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Դավիթ.

Բարև ձեզ: ԱՁ-ն զբաղվել է վարձույթի գործունեությամբ, աշխատել է շրջանառության հարկի դաշտում, չի գերազանցել 24 մլն դրամ շրջանառությունը: Արդյո՞ք 2020թ.-ից կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

Կասե՞ք՝ վարձույթի առարկան ինչն է:

Դավիթ
Դավիթ
6 տարի առաջ
Ի պատասխան  Տիգրան

Սպասք և պալատկա, մարզերում ավելի հայտնի «պրակատ» անունով։

Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ
Ի պատասխան  Դավիթ

Դավիթ, ինձ թվում է՝ այո, կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, քանի որ դրանք կենցաղային ծառայություններ են։

Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Եթե Ձեր դիմացի կողմը, ում հետ կնքում եք վարձույթի պայմանագրեր, իրավաբանական անձ է կամ ԱՁ, ապա չեք կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Էդիկ
Էդիկ
6 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Ալլա, կնշե՞ք օրենքի համապատասխան կետը:

Դավիթ
Դավիթ
6 տարի առաջ

Շնորհակալություն պատասխանների համար:

Պայծառ
Պայծառ
6 տարի առաջ

Իհարկե կարող է լինել՝ անկախ նրանից, թե ում է տալիս վարձով՝ ֆիզ. անձի, թե իրավաբանական:

Ամիկում
Ամիկում
6 տարի առաջ

Վարձակալական գործունեությունը միկրոձեռնարկատիրության բացառությունների մեջ չի մտնում: