Միջին աշխատավարձը հաշվելիս

Իննա.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի, ենթադրենք, նոյեմբերի 20-ին, այդ ոչ լրիվ ամիսը մասնակցու՞մ է վերջնահաշվարկին միջին աշխատավարձը հաշվելիս: ԱՕ հոդված 195 կարծես թե այդ մասին չի նշում: Նախապես շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Միջին աշխատավարձը հաշվելիս

  1. Հարգելի Իննա, ինչքանով որ ես տեղյակ եմ, չի մասնակցում միջինի հաշվարկին, բայց չօտագործված արձակուրդի օրերը հաշվելիս մասնակցում է:

  2. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպության բանվորը պետք է գնա հերթական արձակուրդի, բանվորը ամսվա ընթացքում աշխատում է 16 օր, այսինքն ոչ լրիվ ամիս, և ստանում է օրը 2200դր: Կարո՞ղ եք ինձ ասել, արձակուրդայինը հաշվելուց 20 օրը պետք է բազմապատկել 2200-ով, թե՞ միջին ամսական աշխատավարձը / 21-ի * 20 օրով: Եվս մի հարց` մի աշխատող էլ ընդունվել է փետրվարին, հուլիս ամսին իրավունք ունի՞ գնալ արձակուրդ 6 ամիսը լրանալուց հետո: Կանխավ շնորհակալություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *