Անձը նոր է գրանցվել որպես ԱՁ։ Ո՞րն է հաջորդ քայլը

Ռուզաննա.

Բարև ձեզ, հարգելի խմբակիցներ: Մի հարց ունեմ ընտանեկան բիզնեսի հետ կապված, կարո՞ղ եք ինձ օգնել: Եթե ԱՁ է բացվել, գրանցվել է հարկայինում, հաջորդ քայլը ո՞րն է լինելու:

Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

5 մեկնաբանություն - “Անձը նոր է գրանցվել որպես ԱՁ։ Ո՞րն է հաջորդ քայլը

  1. Ընտրեք, թե որ հարկատեսակով եք աշխատելու և գրանցման օրվանից հաշված 20 օրվա ընթացքում հարկային մարմին ներկայացրեք համապատասխան դիմումը: Ձեր դեպքում, որքան հասկացա, դա ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին ձևն է:

  2. Հարկային հաշվետվությունների համակարգից օգտվելու պայմանագրի կնքում, ծածկագրերի ստացում, նոր սերնդի ՀԴՄ-ի ձեռքբերում, հարկային հաշիվների համակարգի կիրառում նույն կոդերով, ամսական 5 000 դրամ եկամտային հարկի վճարում, 5 000 դրամ սոց. վճարի վճարում, մնացյալը կախված է նաև, թե ինչ գործունեություն եք իրականացնելու, աշխատող ունենալու եք, թե ոչ:

    1. Շատ շնորհակալ եմ: Խոսքը ընտանեկան բիզնեսի (փոքր հյուրատան) մասին է:

  3. Հաջորդ քայլը էլեկտրոնային ստորագրության համար հարկային տեսչություն դիմելն է, որի համար անհրաժեշտ է նույնականացման քարտ ունենալ: Նաև կատարում եք 3 000 ՀՀ դրամի վճարում քարտն ակտիվացնելու համար: Եթե ընտանեկան բիզնես ասելով նկատի ունեք ընտանեկան ձեռնարկատիրություն, ապա հաջորդ քայլը ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելն է (Ա/Ձ-ն բացվելուց հետո 20-օրյա ժամկետում): Հակառակ դեպքում ներկայացնում եք շրջանառության հարկի կամ ԱԱՀ-ի դիմում՝ կախված գործունեության տեսակից:

  4. Եթե հարկայինում Ձեր ասելով արդեն գրանցվել եք որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, ապա այլ պարտականություն չունեք, միայն տարին լրանալուց հետո՝ մինչև փետրվարի 1-ը, ներկայացրեք հաշվետվություն:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *