Նորաբաց կազմակերպությունը ծառայություններ է մատուցելու ինտերնետային կայքի միջոցով

Լուսինե.

Շատ եմ խնդրում ուղղորդեք, արդեն խճճվեցի օրենքները կարդալիս: Ես նորաբաց ՍՊԸ-ի տնօրեն եմ: ՍՊԸ-ն բացվել է մի քանի օրում, քանի որ գործընկերս պետք է մեկներ: Բացելուց հետո արագ հայտարարություն եմ տվել հարկայինում, որ դեռ չի գործում, որպեսզի հարկեր չտամ: Ուզում եմ հասկանալ` ինչ հաջորդականությամբ պետք է անեմ քայլերս (ՍՊԸ-ն միայն մատուցելու է ծառայություններ ինտերնետային կայքով): Արդյո՞ք մենք պարտավոր ենք ունենալ ՀԴՄ, կարո՞ղ եմ արդյոք հաշվապահի հաստիք չպահել, այլ դիմել որևէ մեկի վճարովի ծառայությանը: Անսահման ուրախ կլինեի, եթե որևէ մեկը գրեր` որը որից հետո անեմ, որպեսզի խնդիր չառաջանա` մինչև սկսենք գործել: Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Նորաբաց կազմակերպությունը ծառայություններ է մատուցելու ինտերնետային կայքի միջոցով

  1. Հարգելի Լուսինե,
    Դուք կարող եք գրել vladimirshatverov շնիկ gmail.com էլ. հասցեին Ձեր հեռախոսահամարը, և մենք անվճար կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին:
    Հարգանքով` Վլադիմիր
    “ՇԵՄՄ” հաշվապահական կենտրոն

    0
  2. Հարգելի Լուսինե, եթե Դուք մատուցելու եք ծառայություններ միայն նտերնետային կայքով, ապա Ձեզ բոլորովին անհրաժեշտ չէ ունենալ ՀԴՄ, իսկ հաշվապահ պահելու հարցը դա Ձեր որոշումն է, Դուք պետք է կատարեք արդյունավետ տնտեսական որոշում Ձեր կազմակերպության հնարավորությթնները գնահատելով, Դուք կարող եք դիմել նաև արտահաստիքային հաշվապահի, ինչպես նաև հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության, որն կիրականացնի Ձերհաշվապահությունը, սովորաբար նման ծառայության արժեքը ավելի մատչելի է լինում փոքր և միջին բիզնեսի համար, եթե Ձեզ անհրաժեշտ է ավելի սպառիչ պատասխան, կարող եք զանգահարել և ստանալ խորհրդատվություն: 095-66-13-19 093-12-09-69, էջ Facebook-ում:

    0
  3. Բարև Ձեզ, հարգելի Լուսինե: Ձեր նկարագրած գործունեությունն իրականացնելու համար ՀԴՄ բնավ անհրաժեշտ չէ, իսկ ինչ վերաբերում է հաշվապահ պահելուն, Դուք ունեք մի քանի հնարավոր տարբերակներ`

    1. ստեղծել հաշվապահի հաստիք (այդ դեպքում Դուք ստիպված եք լինելու, բացի աշխատավարձից կատարել նաև այլ ծախսեր, հաշվապահին ապահովել նրա աշխատանքի համար անհրաժեշտ գրասենյակայն գույքով և այլն)
    2. վարձել արտահաստիքային հաշվապահի (նման դերքում այս ծառայության արժեքը ավելի մատչելի կդառնա Ձեզ համար, սակայն Ձեր արտահաստիքային հաշվապահը կարող է ցանկացած ժամանակ անհետանալ և թողնել Ձեզ ամենադժվարին պահերին)
    3. դիմել հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության (այս դեպքում Դուք կնքում եք պայմանագիր տվյալ կազմակերպության հետ և որևէ լրացուցիչ ծախս անելու կարիք չեք ունենում, ինչպես նաև այդ կազմակերպությունը չի կարող ուղղակի անհետանալ (օրինակ Եվրոպայում և ԱՄՆ-ում փոքր և միջին ձեռնարկությունների 85-ից 95 ոկոսը դիմում է նման կազմակերպությունների)
    4. իրականացնել սեփական հաշվապահությունը ինքնուրույն (նման դեպքում Դուք պետք է ունենաք անհրաժեշտ գիտելիք և Ձեր գործունեությունից ազատ ժամանակ)

    Ամեն դեպքում Դուք պետք է կատարեք Ձեր կազմակերպության համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը: Քանի որ Ձեր կազմակերպությունը նորաբաց է, Դուք պետք է փորձեք կատարել այնպիսի որոշում, որը հետագայում փոփոխելու կարիք չի զգացվի:

    Ավելին իմանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 093-12-09-69 095-66-13-19
    Հարգանքներով, Վարշամ

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *