Նորաբաց կազմակերպություն

Անդրանիկ.

2012 թվականի հունիսի 11-ին գրանցել եմ ՍՊԸ: Խնդրում եմ ասեք, թե երբ ու ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, չե՞մ ուշացրել արդյոք և եթե ուշացրել եմ` ի՞նչ է ինձ սպասվում: Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Նորաբաց կազմակերպություն

  1. Նախ պետք է անհատական հայտ ներկայացնել տարածքային սոց. գրասենյակ, եթե ունենք աշխատողներ, ապա նրանց համար էլ, իսկ մինչև հուլիսի 20-ը պետք է ներկայացնենք սոց և եկամտահարկի հաշվետվությունները:

    0
  2. Հարգելի Անդրանիկ, նախ Դուք պետք է արդեն իսկ մինչ հուլիսի 5-ը Ձեր ՍՊԸ-ի գրանցման համապատասխան վիճակագրության բաժին ուղղարկած լինեիր Ձև 1 հաշվետվությունը, որի հետ մեկտեղ առաջին անգամ նաև Ձեր անձնագրի, սոց. քարտի և պետռեգիստրի վկայականի պատճենները, չներկայացնելու համար Ձեզ հասնում է վարչական տուգանք 20000 ՀՀ դրամ (եթե չեմ սխալվում), բացի այդ համապատասխան հարկային տեսչություն և սոցապ բաժին պետք է տանեք նորից Ձեր անձնագրի, սոց. քարտի և պետռեգիստրի վկայականի պատճենները, ընդ որում սոցապ բացի վերը նշվածներից 2 ամսվա ընթացքում պետք է ներկայացնեք աշխատանքի ընդունման հայտ(եր)ը Ձև1,5,8, չպետք է մոռանաք նաև եռամսյակային հաշվետվությունների մասին, որոնք սակայն պետք է ներկայացվեն մինչ 3-րդ եռամսյակի վերջին ամսվա սեպտեմբերի 15-ը ներառյալ:

    P.S. Մաղթում եմ Ձեզ և Ձեր նորաստեղծ ընկերությանը բեղուն աշխատանք և հաջողություն:

    0
  3. Նախ ասեմ, որ մինչև հուլիսի 20 ներկայացնելու եք ԱԱՀ տեղեկանք, ԱԱՀ հաշվարկ, եթե աշխատում եք ԱԱՀ-ով, եկամտահարկի հաշվարկ, սոցի հաշվետվություն: Կոնկրետ չեք նշել` ինչով է զբաղվում սպը-ն, հնարավոր է ունենա Ձեր կազմակերպությանհ հատուկ այլ հաշվետվություներ, ինչպես նաև, պետք է վիճվարչությանն էլ ներկայացնեք հաշվետվություն, էլի եմ ասում, շատ հաշվետվություններ կաղված կլինեն ձեր գործունեության բնույթից, ուղղվածութունից: Ավելի լավ է մեկ անգամ դիմեք ձեր հարկային տեսչության սպասարկման բաժին:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *