Նորաբաց կազմակերպություն

Դինա.

Բարև
Խնդրում եմ ինձ ուղություն տվեք.
Մենք բացել ենք կազմակերպություն: Պետ գրանցումը և հվհհ-ն արդեն պատրաստ են. ասացեք խնդրում եմ, ինչպես պետք է հետագա հաշվապահությունը վարել : (ի դեպ նշեմ ,որ կազմակերպությունը զբաղվում է սպասարկմամբ):Ասացեք հետագա ամենակարևոր քայլերը, որտեղից պետք է սկսեմ:
Նախապես անչափ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

10 thoughts on “Նորաբաց կազմակերպություն

  1. Բարև Դինա ջան,եթե Ձեր կազմակերպությունը ՍՊԸ է,ապա նախ դրամարկղի գիրքը պարտադիր է,ինչպես նաև աշխատանքային գրանցամատյանը,քանի որ ՍՊԸ-ն պետք է գրանցի վարձու աշխատող,առնվազն տնօրեն պետք է ունենա,աշխատողների համար պետք է կազմես ընդունման հայտ իր տիտղոսաթերթով և ստաժի ձևաթուղթ: Դու նաև պետք է վիճ. գրանցես կազմակերպությունը,հաշվետությունները տալու ես առաջին եռամսյակն ավարտվելուց հետո,մինչև եռամսյակը հաջորդող ամսվա 20-ը սոց ապահով. վճ. հաշվ.,ԱԱՀ և տեղեկանք եթե նախապես որոշել եք ԱԱՀ-ով աշխատել և մինչև երկրորդ ամսվա 1-ը եկամտահարկի հաշվ.

    0
  2. Բարև Ձեզ, Դինա։ Դուք պետք է շարունակեք Ձեր կազմակերպության գրանցումը Աշխատանքի և Սոցիալական Ապահովության Ծառայության տարացքային ստորաբաժանման գրասենյակում և տարացքային Վիճակագրական Ծառայության գրասենյակում։

    0
  3. Հարգելի Դինա
    Օրենսդրությամբ Վիճակագրական Ծառայության տարածքային ստորաբաժնումներում գրանցվելու պահանջ չկա։

    Եթե հարգարժան Աննան և Ալբերտը կարողանան հիմնավորել իրենց տեսակետը` նշելով համապատասխան իրավական ակտի համապատասխան կետը, ես միայն ուրախ կլինեմ։

    0
  4. Բարև Ձեզ, Ռաֆիկ։ Ռաֆիկ, ցավոք, չեմ կարող Ձեզ ուրախացնել։ Քանի որ, Դուք շատ ճիշտեք նկատել։ Օրենքով, ուղիղ պահանջ, կազմակերպությունը ԱՎԾ-ում գրանցվելու համար՝ չկա։ Բայց կան օրենքներ և կարգեր, որոնց հիման վրա ուշ թե շուտ, կազմակերպությունը ստիպված կլինի գրանցվել և ներկայացնել տեղեկություններ։ Հետևաբար, իմաստ չեմ տեսնում, որ Դինան այդ գործընթացը հետաձգի, որը թեև ոչ մի պարտավորոթյան խնդիր չի առաջացնի, բայց հնարավորա հետագայում հանգեցնի լրացուցիչ տհաճ խոսակցությունների ծագմանը։ Սա է իմ սուբյեկտիվ կարծիքը այս հարցի վերաբերյալ։ Դուք և Դինան կարողեք համաձայն չլինել։ Թե ինչքանով է իմ մոտեցումը ճիշտ կամ սխալ, ցույց կտա ժամանակը։ Այն փաստը, որ ոչ մի իրավական ակտի վրա հղում չեմ կատարել, թող Ձեզ շատ չտխրեցնի։
    Հարգանքներով, Ալբերտ։

    0
  5. Դինա ջան հանկարծ քո կամքով չգրանցվես վիճ.-ում, ազատիր քեզ այդ գլխացավից, որին չգիտես ինչու, ձգտում են շատ հաշվապահներ: Երևի մեկ հաշվետվություն ավել կազմելը նրանց դուր է գալիս:))

    0
  6. Հարգելի Ալբերտ
    Ես ուզում եմ մեկ անգամ եմ էլ կրկնել, որ օրենսդրությամբ Վիճակագրական Ծառայության տարածքային ստորաբաժնումներում գրանցվելու պահանջ չկա և ոչ ոք և ոչինչ չի կարող Ձեզ ստիպել այնտեղ գրանցվել։
    ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի 03.10.03 “ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ” թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի համաձայն Դուք կդառնաք վիճհաշվետվություն ներկայացնող միայն ընտրանքային եղանակով Պետական վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու դեպքում, ինչի մասին նույն կարգի 8-րդ կետի համաձայն վիճակագրական տեղեկություններ տրամադրողները նախապես գրավոր իրազեկվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից։

    Հետևաբար, Դուք կսկսեք համարվել վիճհաշվետվություն ներկայացնող, այդ մասին վիճվարչությունից գրավոր իրազեկվելուց հետո միայն։

    Բացառություն է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի 14.03.03 “ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ” թիվ 04-Ն որոշմամբ հաստատված ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵU /ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ/ ՌԵԳԻUՏՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ, որը պարտավոր են ներկայացնել բոլոր իրավաբանական անձինք։

    “Գրանցվել վիճվարչությունում” – այդպիսի հասկացություն չկա։
    Կա “ընդգրկվել վիճակագրական դիտարկման մեջ” հասկացություն, որը կատարվում է ընտրանքային եղանակով։

    Միանգամայն ճիշտ է Հայկը։ Վիճվարչություն գնալու ընդհանրապես կարիք չկա։ Եթե Դուք ընդգրկվեք որևէ վիճակագրական դիտարկման մեջ, ապա սպասեք, որ Ձեզ իրազեկեն պատշաճ ձևով՝ ուղարկեն համապատասխան գրություն (վերը նշված կարգի համաձայն)։ Շատ դեպքերում, տեղեկացնում են հեռախոսով, կամ հեռախոսով հրավիրում են Ձեզ վիճվարչություն – դա պատշաճ իրազեկում չէ,իսկ հեռախոսով հրավեր վերը նշված կարգով ընդհանրապես նախատեսված չէ, և Ձեզնից է կախված՝ ընդունել այդ հրավերը, թե ոչ։

    Ես խորհուրդ կտայի չընդունել հրավերը (ես ինքս չեմ ընդունել հեռախոսով հրավերը), ազատելով ինքներդ Ձեզ հնարավոր ավելորդ տհաճ խոսակցություններից, և հանգիստ շարունակել սպասել պատշաճ գրավոր իրազեկմանը։

    Վիճվարչությունից գրավոր իրազեկում ստանալուց հետո միայն Դուք պարտավոր կլինեք ներկայացնել վիճհաշվետվություն, բայց միայն այն հաշվետվությունը, որը նշված կլինի իրազեկման մեջ։
    Նույնիսկ այն դեպքում, երբ Դուք պարտավոր կլինեք ներկայացնել վիճհաշվետվություններ, Ձեր ամբողջ գործունեության ընթացքում Դուք կարող եք ընդհանրապես ոտք չդնել վիճվարչություն՝ այդ հաշվետվությունները ուղարկելով փոստով (նույն կարգի 21-րդ կետ)։

    0
  7. Բարև Ձեզ, Հայկ։ Ես հաշվապահ չեմ,ու տվյալ պարագայում ինձ շատ պարզա դարձել, թե հաշվապահները ինչու են, ոչ թե ձգտում, այլ գնում այդ քայլին հոժարակամ, և գրանցվել եմ ԱՎԾ-ում իմ կամքով։ Ավելացնեմ նաև, որ ԱՎԾ-ի հաշվետվություններից պարզ, հասկանալի ու մատչելի հաշվետվության ձևեր, իրենց համապատասխան լրացման կարգերով ոչ մի պետական կառույց դեռևս չի ներկայացրել։ Սա իմ սուբյեկտիվ մոտեցումնա։

    0
  8. Բարև Ձեզ Ալբերտ, անկեղծ ասած, ես կասկածում էի, որ Դուք հաշվապահ չեք, իմ կարծիքով Դուք հաշվապահության հետ առնչվող ինչ-որ ադմինիստրատիվ աշխատանք են կատարում, գուցե տնօրեն եք, /30-40 տարկան/: Բայց, եթե գաղտնիք չե, շատ հետաքրքիր է, թե ինչ եք աշխատում:
    ՀԱՐԳԵԼԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐ, ԲՈԼՈՐԻԴ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ՇԱՏ ԺԱՄԱՆԱԿ ՉԿՈՐՑՆԵԼ ՎԻՃ.-Ի ՎՐԱ:
    04.06.2010-ին Սաթենիկ.-ը շատ հետաքրքիր հարց է տվել : Առաջարկում եմ հետևյալ օրինակը`
    կազմակերպությունը 2008թ.-ին ունեցել է վնաս 250 հազ. դրամ, 2009թ.-ի ֆին. արդյունքը եղել է 370 հազ. դրամ շահույթ /հարկվող շահույթ/:

    0
  9. ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք
    Հոդված 169*2. Պետական վիճակագրական դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը

    Իրավաբանական անձանց, oտարերկրյա իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների պաշտոնատար անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից պետական վիճակագրական հաշվետվությունները և պետական վիճակագրական դիտարկումներին վերաբերող այլ փաստաթղթերը չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (սահմանված ժամկետների կամ ամբողջ ծավալի խախտումներով կամ աղավաղումներով) ներկայացնելը`
    առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
    Նույն խախտումների կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
    առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
    Քաղաքացիների կողմից օրենքով նախատեսված համատարած հաշվառումների ժամանակ հաշվառումների հարցաթերթերով նախատեսված տեղեկություններ տրամադրելուց հրաժարվելը`
    առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *