Նպաստի հետ կապված գործողություններ

Անահիտ․

Բարև բոլորին։ Taxservice համակարգում աշխատակիցներից մեկի մասով նպաստ ենթապատուհանում նպաստ է արտացոլվում, գործատուի կողմից վճարման ենթակա դաշտում 5 օրվա համար հաշվարկված նպաստի գումար։ Ինձ մնում է միայն հաշվետվության մեջ գործատուի կողմից վճարվող նպաստ դաշտում այդ թիվը լրացնե՞լ և աշխատակցին աշխատավարձ փոխանցելիս այդ գումարը նույնպես փոխանցե՞լ։ Նախապես շնորհակալ եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 մեկնաբանություն
Tigran
Tigran
12 ժամ առաջ

այո, բայց 7 օրվա համար հաշվարկված նպաստի գումար։
Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարում են՝
1) ժամանակավոր անաշխատունակության առաջին յոթ օրացուցային օրերի համար՝ վարձու աշխատողի գործատուն (որն օրենքով սահմանված կարգով ազատված չէ հարկային գործակալի պարտականություններից)՝ իր միջոցների հաշվին՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կատարած հաշվարկը, իսկ ժամանակավոր անաշխատունակության ութերորդ օրացուցային օրվանից՝ լիազոր մարմինը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին.