Նպատակային արձակուրդի տրամադրում

Նաիրա.

Ես աշխատում եմ բյուջետային հիմնարկում և ընտրությունների հետ կապված ունեմ կառավարության որոշում աշխատակցին տրամադրել նպատակային արձակուրդ: Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ այս հարցում` արդյո՞ք նպատակային արձակուրդը վճարվում է, և եթե այո` ո՞ր օրենքի ո՞ր հոդվածով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Վիկտորյա

Հարգելի Նաիրա, նպատակային արձակուրդը սովորաբար չի վճարվում:

LENA

ՀՀ ԱՕ Հոդված 171. Նպատակային արձակուրդի տեսակները
Նպատակային են համարվում`
1) հղիության և ծննդաբերության արձակուրդը
2) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը
3) ուսումնական արձակուրդը
4) պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդը
5) չվճարվող արձակուրդը
Նպատակային արձակուրդի ժամանակ պահպանվում է աշխատողի աշխատատեղը:

LENA
Նաիրա

Շնորհակալություն կարծիքների համար, պարզապես իմ հարցը հետևյալն էր.նպատակային արձակուրդը տրվել է ընտրությունների հետ կապված վստահված անձանց,իսկ օրենքի 175-րդ հոդվածի 2-րդ մասով ասվում է. սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված աշխատողի միջին աշխատավարձը վճարում կամ հատուցում է այն կազմակերպությունը (մարմինը), որի առաջադրած պարտականությունները կատարում է աշխատողը, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների միջին աշխատավարձը վճարվում է աշխատողի հիմնական աշխատատեղից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Վճարվող միջին աշխատավարձը հաշվարկվում է` հիմք ընդունելով`
1) միջին ժամային աշխատավարձը, եթե աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածը չի գերազանցում մեկ շաբաթը.
2) միջին օրական աշխատավարձը, եթե աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածը գերազանցում է մեկ շաբաթը:
Հիմա իմ օրինակի դեպքում արդյո՞ք ես պետք է միջին աշխատավարձ վճարեմ տվյալ աշխատակցին, թե՞ ոչ…

Նաիրա

Բյուջետային հիմնարկում բուլետենը ձևակերպել եմ այսպես` գործատուի հաշվին 200-413100-180, բյուջեի հաշվին` 198-180, արդյո՞ք ճիշտ եմ ձևակերպել: