Նվազագույն աշխատավարձի փոփոխման հետ կապված

Ժաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, շնորհավոր բոլորիդ Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: Հարցս այսպիսին է. հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի փոփոխման հետ կապված յուրաքանչյուր աշխատողի հետ արդյո՞ք պետք է համաձայնագիր կազմել, թե՞ մեկ ընդհանուր հրամանը բավական է:
Կանխավ շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Նվազագույն աշխատավարձի փոփոխման հետ կապված

  1. Հարգելի Ժաննա, բայց չէ՞ որ աշխատանքային պայմանագրի մեջ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափ չկա նշված, ի՞նչ կարիք կա համաձայնագիր կամ հրաման տալու:

  2. Հարգելի Արա, խոսքս այն աշխատողների մասին է, ում աշխատանքային պայմանագրով սահմանված է 30000դրամ ամսական աշխատավարձ: Նրանք մեր ընկերությունոմ շատ են:

  3. Համաձայնագիր պետք է կազմել միայն նվազագույն աշխատավարձով աշխատող անձանց հետ, քանի հոգի էլ որ լինի կազմակերպությունում:

  4. Հարգելի գործընկերներ, քանի որ աշխատավարձի չափը կոնֆիդենցիալ ինֆորմացիա է, որի մասին պետք է իմանան միայն Գործատուն և Աշխատողը, հետևաբար պետք է կազմել ԱՆՀԱՏԱԿԱՆ համաձայնագիր կամ հրաման:

  5. Խնդրում եմ նշեք, թե Կառավարության ո՞ր որոշմամբ է 2011թ-ին նվազագույն աշխատավարձը դարձել 32500 դրամ: Arlis-ով ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել:

  6. Հարգելի Ռուզաննա, նվազագույն աշխատավարձը փոխվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2010թ նոյեմբերի 16-ին ՀՕ-164-Ն օրենքով:

  7. Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Արդյո՞ք ուսուցչուհին իրավունք ունի ապրիլ ամսին արձակուրդ գնալ, և հունվարից հետո արդյո՞ք փոփոխվել է բյուլետենի հաշվարկը: Շնորհակալ եմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *