Նվազագույն շահութահարկը ավելի մեծ է, քան շահութահարկը

hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Եթե 2011թ.-ին կատարված նվազագույն շահութահարկի ընդամենը գումարը ավելի մեծ է, քան շահութահարկը, այդ դեպքում կարո՞ղ եմ 2012-ին նվազագույն շահութահարկ չվճարել` համարելով, որ նախորդ տարվա ավել վճարվածը գերավճար է:

Կիսվել՝

3 մեկնաբանություն - “Նվազագույն շահութահարկը ավելի մեծ է, քան շահութահարկը

  1. Ոչ:

    “Շահութահարկի մասին” ՀՀ օրենք, Հոդված 47-1. Շահութահարկի նվազագույն գումարը, կետ 6.

    6. Նվազագույն շահութահարկի տարեկան հանրագումարի և հաշվետու տարվա փաստացի շահութահարկի դրական տարբերությունը նվազեցվում է հետագա տարիների շահութահարկից:

    1. Շնորհակալ եմ, Արա: Այսինքն բոլոր դեպքերում նվազագույն շահութահարկը պարտադի՞ր է:

  2. Այո: Սակայն եթե դադարեցնեք գործունեությունը մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 15, կամ վերսկսեք այն տվյալ եռամսյակի վերջին ամսվա 15-ից հետո, ապա այդ եռամսյակ նվազագույն շահութահարկ / շահութահարկի կանխավճար չեք հաշվարկի:

    Պաշտոնական պարզաբանում N 30…

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *