Նվիրատվություն

Լուսինե.

Կազմակերպությանը անհատույց ջրատաքացուցիչ է տրամադրվել: Նվիրատվության փաստաթղթի մեջ չկա նշված ջրատաքացուցիչի արժեքը: Դա ինչպե՞ս և ի՞նչ արժեքով կարող եմ ներառել հաշվեկշռի և գույքացանկի մեջ: Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Նվիրատվություն

  1. Դուք ինքնուրույն այն գնահատեք ելնելով այն սկզբունքից թե որքանով դա կարող եք վաճառել (առանց ԱԱՀ) եթե այդպիսի կարիք առաջանա գույքն ընդունման պահին: Բնական է պետք է հաշվի առնեք նման սարքավորումների գինը շուկայում, ստացված գույքի վիճակը, հզորությունը, մոդելը, արտադրող երկիրը, … Կամ կարող եք տեղեկանք վերցնել նվիրատուից եթե վերջինս տեղյակ է տվյալ ջրատաքացուցչի գնից. ԾԱՅՐԱՀԵՂ դեպքում կարելի է դիմել համապատասխան մասնագիտական ծառայություն մատուցող կազմակերպությանը (Երևանում այդպիսինները կան բայց ես իրանց տվյալները չգիտեմ, փորձեք կտնել “Սփյուռ”-ում): Այս տարբերակով գնահատումն իմաստ ունի եթե ջրատաքացուցչի արժեքը ավելին է քան ենթադրենք 10000$ կամ եթե նմանատիպ ապրանք ՀՀ-ում չկա:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *