Շահաբաժնի վճարումը չի արտացոլվել հաշվետվության մեջ

Վարդուհի․

Բարև Ձեզ։ 2019թ-ի ապրիլ ամսին ՍՊԸ-ն հիմնադրի որոշման համաձայն տրամադրել է 2017թ շահաբաժին, սակայն էլ․ հաշվետվության մեջ չի գրանցել։ Խնդրում եմ օգնել՝ հետագա քայլս ո՞րը կլինի։ Տա՞լ ճշգրտող հաշվետվություն ապրիլ ամսվա համար։

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Շահաբաժնի վճարումը չի արտացոլվել հաշվետվության մեջ

  1. Իսկ 5 % եկամտային հարկը շահաբաժնից վճարվե՞լ է: Պետք է տաք ճշգրտող հաշվետվություն ապրիլ ամսվա համար, նշեք հարկը, վճարեք այն տույժերով:

    1+
  2. Նախ պետք է հստակեցնեք՝ ֆիզ. անձին եք վճարել շահաբաժին, թե իրավաբանական: Եվ միայն բաշխման մասին որոշումն ունե՞ք, թե՞ վճարել եք:

    1+
  3. Շահաբաժինը վճարվել է 2019թ. ապրիլին ֆիզ․ անձին։ Հարկ չի վճարվել, քանի որ գիտեմ՝ մինչև 2017թ. շահաբաժիններին հարկ պետք է չլիներ։ Կխնդրեմ օրենքի որևէ հղում տալ։

    0
  4. Բարև Ձեզ, հարգելի Վարդուհի։ Համաձայն Հարկային օրենսգրքի 444-րդ հոդվածի 7-րդ մասի՝

    7. Օրենսգրքի 150-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ստացած շահաբաժինների՝ եկամտային հարկով հարկմանը վերաբերող դրույթն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածներին վերագրվող (այդ ժամանակահատվածների գործունեության արդյունքում ստացվող) շահույթներից՝ որպես շահույթի բաշխում, մասնակցի ստացած շահաբաժինների վրա` անկախ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներից, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստացած շահաբաժինների՝ եկամտային հարկով հարկմանը վերաբերող դրույթը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածներին վերագրվող (այդ ժամանակահատվածների գործունեության արդյունքում ստացվող) շահույթներից՝ որպես շահույթի բաշխում, մասնակցի ստացած շահաբաժինների վրա:

    4+

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *