Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված

Aram.

Բարև ձեզ: 2011թ. Շահութահարկի հաշվարկի 1 Աղյուսակում հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարները ըստ եռամսյակների` 1-ին եռամսյակում նշվում է Դեկտեմբեր 2010թ. + Հունվար 2011թ. + Փետրվար 2011թ. ամիսների եկամուտի 1%, ես ճի՞շտ եմ գրանցել, կամ վերցնեմ 2010թ. հոկտեմբեր + նեյեմբեր + դեկտեմբեր եկամուտի 1%: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված

  1. I – 2010թ. հոկտեմբեր + նեյեմբեր + դեկտեմբեր եկամուտի 1%
    II – 2011թ. հունվար + փետրվար + մարտ եկամուտի 1%
    III – 2011թ. ապրիլ + մայիս + հունիս եկամուտի 1%
    IV – 2011թ. հուլիս + օգոստոս + սեպտեմբեր եկամուտի 1%

    0
    1. 1եռամսյակ-15/09/10 մինչև 15/12/2010թ. եկամուտի 1%
      2եռամսյակ-15/12/10 մինչև 15/03/2011թ. եկամուտի 1%
      3եռամսյակ-15/03/11 մինչև 15/06/2011թ. եկամուտի 1%
      4եռամսյակ-15/06/11 մինչև 15/09/2011թ. եկամուտի 1%

      Հարգելի Մուշեղ, ես վերցնեմ ա՞յդ ժամանակահատվածը: Դա շատ շտապ է: Շնորհակալություն:

      0
  2. Ինձ էլ հետաքրքրեց այդ հարցը: Փաստորեն ըստ ձեզ 2011 Շահութահարկի հաշվարկում 1-ին եռամսյակի համար հաշվարկված նվազագույն 1 տոկոսը վերաբերվում է 2010թ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15 ընկած ժամանակների՞ն: Այո՞: Այսինքն, եթե կազմակերպությունը ստեղծվել է 2010թ. հոկտեմբերին, ուրեմն շահութահարկի հաշվարկ 2010-ի համար չի հանձնում: Կամ ասենք կազմակերպությունը գործել է վաղուց, բայց հասույթ ունեցել է 2011 նոյեմբերին, ուրեմն դրա 1 տոկոս նվազագույնը պիտի վերաբերվի 2012-ի առաջինի՞ն:

    0
  3. Չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ բարդացնում ու խճճում պարզ հարցերի պատասխանները, մեկնաբանում են օրենքները լրիվ այլ կերպ: Գրել եմ` հոկտեմբեր + նեյեմբեր + դեկտեմբեր եկամուտի 1%: Պե՞տք է նշեմ` 01.10.11-31.10.11, 01.11.11-30.11.11, 01.12.11-31.12.11 …
    Օրենքում հստակ գրված է, և ոչ մի տարընթերցում գոնե այս դեպքում չի կարող լինել.

    Նվազագույն շահութահարկը հաշվարկվում է նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների (բացառությամբ հիմնական միջոցների, ինչպես նաև արժեթղթերի և ֆոնդային ապրանքների), արտադրանքի իրացումից և ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամտի (որը չի ներառում նշված եկամուտների ստացման համար վճարած անուղղակի հարկերը) և նույն ժամանակահատվածում այդ եկամտի 50 տոկոսը չգերազանցող մասով` հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերության նկատմամբ, բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *