Շահութահարկի հաշվարկի վերաբերյալ

Մարիամ.

Հարցս հետևյալն է շահութահարկի, ինչպես նաև շահուրթահարկի պարզեցված հաշվարկի ձևում աղյուսակ կա ուր նշվում է ամսական նվազագույն շահութահարկի գումարը:
Օրենք այդ գումարը հաշվարկում է 1% – ամորտիզավիա շահութահարկ վճարողների և 1% պարզեցված ռեժիմով շահուրթահարկ վճարողների համար, որը հաշվարկվում է տվյալ ամսվա համար նախորդ ամսվա համախառն եկամուտից:
Այս պարագայում, արդյոք պետք է հասկանալ, որ շահութահարկի հաշվարկի ձևում էլ է լրացումները կատարվում նույն կերպ ասենք հունվար ամսվա գումարը հաշված ելնելով անցած տարվա դեկտեմբերյալ համախառն շահույթից:
Ու բացի այդ եթե այդ գումարների համնրագումարը ըստ լրացման կարգի հանդիսանում է շահութահարկի նվազագույն գումարը, ապա պարզեցվածի դեպքում ճիշտ չէ հաշվումներ կատարել համախառն շրջանառությունից 2%ի չափով, չէ որ օրենքով վճարված/հաշվարկված շահութահարկը պետք է պակաս չլինի համախառն շրջանառության 2%-ից:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Շահութահարկի հաշվարկի վերաբերյալ

  1. Հարգելի Մարիամ,
    պետք չէ շփոթել “նվազագույն շահութահարկ” հասկացությունը 2-ից 10 տոկոս միջակայքի հետ: Տարվա ընթացքում կատարում եք նվազագույն շահութահարկի վճարումներ (կամ անցյալ տարվա շահութահարկի 1/16, տես շահութահարկի մասին օրենքը), հետո տարվա վերջում վճարում տարբերությունը (կամ հետագայում հաշվանցում հետագա տարիների շահութահարկից)…
    Իսկ աղյուսակի լրացման հետ կապված` այո, այն լրացվում է` ելնելով նախորդ ամսվա համախառն եկամտից, այսինքն, յուր. ամսվա դիմաց նշվում է նախորդ ամսվա հասույթի 1 %-ը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *