Շահութահարկի ո՞ր ձևը պետք է ներկայացվի

Աննա Հարոյան.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ օնեք ինձ մի հարցով: Եթե կազմակերպությունը աշխատել է միայն հաստատագրված հարկով, շահութահարկի ո՞ր ձևը պետք է ներկայացվի` պարզեցվա՞ծ, թե՞ ընդհանուր:
Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Շահութահարկի ո՞ր ձևը պետք է ներկայացվի

  1. Հարգելի Աննա, եթե ձեր կազմակերպությունը աշխատել է բացառապես հաստատագրված հարկով, ապա շահութահարկի հաշվարկ ներկայացնել հարկավոր չէ, քանի որ հաստատագրված հարկը իր մեջ պարունակում է շահութահարկ և ԱԱՀ, այսինքն արդեն շահութահարկը ներառված է և վճարված, էլ այն հաշվելու և վճարելու կարիք չկա:

    0
  2. Հարգելի Աննա, պետք է ներկայացնեք շահութահարկի ընդհանուր հաշվարկ համաձայն ՀՀ ՊԵԿ նախագահի պարզաբանման.
    “…Շահութահարկ և (կամ) հաստատագրված վճար վճարող հանդիսացող ռեզիդենտների (այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ /հիմնականում/ զբաղված կազմակերպությունների, ոչ առևտրային կազմակերպությունների /բացառությամբ` շահութահարկ վճարող չհանդիսացող պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների/) կողմից 2010թ. համար 01.01.2011թ-ից հետո իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմիններին ներկայացվում են շահութահարկի հաշվարկներ, իսկ 2010թ. հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված կազմակերպությունների կողմից` շահութահարկի պարզեցված հաշվարկներ:”
    Պարզաբանման համարն է N 4:

    0
  3. Բարև բոլորին:

    Խնդրում եմ պատասխանեք, հասարակական կազմակերպությունները շահութահարկի պարզեցված հաշվա՞րկ են ներկայացնում, թե՞ բալանսի ձևերը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *