Շահութահարկի վերաբերյալ

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, 2010թ. ՓՄՁ-ների համար 2 տոկոսը այլևս գոյություն չունի՞:
Շահութահարկն է՞լ պետք է ընդհանուր ձևով հարկվի:
Հաշվետվության ձևերն էլ փոխվե՞լ են:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Շահութահարկի վերաբերյալ

  1. 2-10 % շեմը գործում է միայն 2009թ. համար.
    “Շահութահարկի մասին օրենք, հոդված 76. Առանձին հարկ վճարողների 2008 և 2009 թվականների շահութահարկը

    2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած հարկ վճարողների համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2008 թվականի վճարման ենթակա շահութահարկը, ինչպես նաև 2009 թվականի ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված կազմակերպությունների համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2009 թվականի վճարման ենթակա շահութահարկը չի կարող պակաս լինել այդ տարիների համար հաշվարկված համախառն եկամտի 2 տոկոսից և ավելի` համախառն եկամտի 10 տոկոսից: Սույն հոդվածին համապատասխան վճարված գումարները համարվում են այդ տարիների համար շահութահարկի վերջնական գումարներ:”

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *