Շրջանառության հարկի վերաբերյալ

Razmik.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ մի քիչ պարզաբանեք շրջանառության հարկի մասին: Ո՞ր դեպքերում է հնարավոր, երբ տնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձը չի վճարում շրջանառության հարկ, այլ հարկվում է մեկ այլ հարկտեսակով, ու երբ նրա նախորդ տարվա շրջանառությունը չի գերազանցում 58.35 մլ. դր.:

Հարց 2. եթե չի գերազանցում վերը նշված շեմը, հարկ վճարողը ո՞ր դեպքերում է դառնում պարտադիր շրջանառության հարկ վճարող, և արդյո՞ք իրավունք ունի ընտրել այլ հարկատեսակով հարկվելու հնառավորություն, օրինակ` արտոնագրային վճարով

Հարց 3. Ա/Ձ-ն առաջ վճարում էր եկամտահարկ, 5 000 դր ամսական սոց. վճար և իր ամսական շրջանաոության 1 տոկոսը ՀԴՄ-ի տպված չեկերով, իսկ հիմա եթե համարվում է շրջանառության հարկ վճարող, ի՞նչ տեսակի վճարումներ պիտի կատարի:

Շատ եմ խնդրում` օգնեք ինձ հասկանալ` պատասխանելով հարցերիս: Սկսնակ հաշվապահ եմ և ձեր օգնության կարիքը շատ ունեմ, հարգելի հաշվապահներ: Նախապես անչափ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Arpi

Բարև Ձեզ: Եթե շրջանառության հարկով չեք ցանկանում աշխատել, դիմում եք գրում ՀՏ-ում և անցնում եք ԱԱՀ-ի դաշտ:

Arpi

Իսկ 5000 դրամը մուծում եք որպես եկամտային հարկի կանխավճար, եթե ավելի բարձր կանխավճար օրենքով չի նախատեսվում:

Մարի

Հարգելի Ռազմիկ, եթե նախորդ տարի չեք գերազանցել 58.35 մլն, ապա հարկվում եք շրջանառության հարկով, եթե չեք ցանկանում, ապա դիմում եք ներկայացնում ՀՏ ԱԱՀ-ով հարկվելու համար: Արտոնագրային վճար վճարող կհամարվեք, եթե Ձեր գործունեությունը համապատասխանի դրան: Սոց. վճար գոյություն չունի, կա եկամտային հարկ 5000 դրամ և շրջանառության հարկ ամսվա շրջանառության 3,5 %:

SOFI

Ինչպես շրջանառության հարկ վճարող կարող է ճանաչվել այն անձը, որի հասույթը նախորդ տարում չի գերազանցել հիսունութ միլիոն երեք հարյուր հիսուն հազար դրամը: Շրջանառության հարկ վճարող չի կարող հանդես գալ այն իրավաբանական անձը, որին պատկանում է այլ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի քսան տոկոսը և ավել: Շրջանառության հարկ վճարողը չի կարող իրականացնել գործունեություն, որը նշված է արտոնագրային կամ հաստատագրված վճարների մասին օրենքում, այստեղ կարևորը նա է, որ անձը չհանդիսանա ԱՁ, իսկ եթե հասույթը գերեզանցում է հիսունութ միլիոն երեքհարյուր հազար դրամը, ապա նա պետք է հարկվի ԱԱՀ-ով:

SOFI

Հիմա սոց. վճարներ չկան: Շրջանառության հարկը հաշվում են հասույթի երեք ամբողջ հինգ տոկոսը: