Շրջանառության հարկով աշխատելու դիմում

Անի.

Բարև ձեզ: Ուզում եմ իմանալ` եթե 24մլն շրջանառությունն 2021թ-ին գերազանցել ենք, բայց չիմանալով հանդերձ 2022թ. համար միկրոձեռնարկատիրության հայտ ենք տվել, սակայն դա չի ընդունում, հետո փոխեցինք շրջհարկի, դա էլ չենք կարող, քանի որ օրն անցել էր: Հիմա հարցս հետևյալն է` հնարավո՞ր է լուծարվենք կամ հաշվառումից դուրս գանք, նորից վերաբացենք, հայտարարություն տանք շրջհարկի:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Դուք չեք գրել ինչ իրավական տեսակով եք գործունեություն իրականացնում։ Ամեն դեպքում դադարեցում տվեք անորոշ ժամկետով, և լրիվ նոր կազմակերպություն բացեք և չմոռանաք 20 օրվա ընթացքում հայտարարություն ներկայացնել։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Պետք չի դադարեցնել: Ներկայացրեք 216 ձևը,որ անցնեք շրջհարկի:

Իրինա
Իրինա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Ներեցեք իմ մոտ նույն խնդիրն է առաջացել, հարկայինից ծանուցում է եկել, որ աահ վճարող ենք համարվում ու չենք ներկայացրել ԱԱՀ-ի հաշվետվությունը: Հիմա, եթե 216 ձևը ներկայացնենք հետո նորից պիտի ներկայացնենք ձև 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը հունվարի 1-ից կհամարվե՞նք շրջանառության հարկ վճարող և ԱԱՀ-ի չներկայացրած հաշվետվության համար տուգանք կգա, թե ոչ։

Անի
Անի
4 տարի առաջ

Շնորհակալ եմ արձագանքելու համար։ Որ 216 ձևը տանք, կնդունի հաստատ։ Հետո կարո՞ղ ա նորից ծանուցում գա։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Անի

Ինչի մասին ծանուցում, այդ ձևը նրանց համար է, ովքեր չեն ներկայացրել որևէ հայտարարություն ու ընկել են ԱԱՀ դաշտ։

Անի
Անի
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Մենք տվել ենք միկրո այս տարվա համար, բայց 2021եղել ենք շրջհարկի, հետո 24մլն անցել է, մենք իմացանք ծանուցումից, որ միկրո չենք կարող լինել, տվեցինք շրջհարկի դիմում, ընդունեց դիմումը, սակայն երեկ ծանուցում եկավ, որ 25.02.2022 եք ուղարկել շրջհարկի դիմումն, այն չի ընդունի ժամանակի պատճառով, ու հիմա ԱԱՀ պետք է աշխատենք: 216 ձեւ դեպքում իսկապես շրջհարկով կաշխատենք, թե՞ այս անգամ էլ ծանուցում կգա դրա վերաբերյալ։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Անի

216 ձեւը ներկայացնելու դեպքում շրջհարկով կաշխատեք, այս անգամ էլ ծանուցում կարծում եմ չի գա դրա վերաբերյալ, քանի որ լավ է գրեցիք, որ փաստորեն 25.02.2022 եք ուղարկել շրջհարկի դիմումը: Փորձեք, ու գրեք իմանանք, պտի էլ խնդիր չլինի:

Nerses
Nerses
4 տարի առաջ

Այո, ներկայացրեք 216 ձևը։