Շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմումի ուշացման վերաբերյալ

Anna.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցով: Ես պետք է մինչև փետրվարի 20 ուղարկեի շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմում-հայտ, սակայն մինչև մարտի 2-ը չեմ ուղարկել: Այժմ փորձում եմ ուղարկել, գրվում է, որ ես ԱԱՀ վճարող եմ: Խնդրում եմ օգնեք իմ հետագա քայլերի հարցում: Ինչպե՞ս լուծել այս հարցը: Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմումի ուշացման վերաբերյալ

  1. Նախ, Դուք ստացե՞լ եք արդյոք ծանուցագիր ՀՏ-ից:
    Եթե ստացել եք ու չեք ուղարկել, իմ կարծիքով այլևս հնարավոր չէ որևիցե բան փոխել:
    Եթե չեք ստացել, կարող եք մոտենալ Ձեր տարածքային ՀՏ, ստանալ ծանուցագիրը, անպայման ՀՏ օրինակի նշելով ստացման օրը, որից հետո 7 օրյա ժամկետում կարող եք ներկայացնել հայտարարություն, իմ կարծիքով թղթային տարբերակով: Ամեն դեպքում ՀՏ սպասարկող մասնագետից հարցրեք Ձեր հետագա քայլերի մասին

  2. Ներկայացեք հարկային տեսչություն և խնդրեք ծանուցում, ստանալուց հետո ներկայացրեք հայտարարությունը: 093045440

  3. Հարգելի ընկերներ, ձեր կողմից նշված քայլերը օգտակար են միայն այն դեպքում, եթե տնտեսվարողը պետական գրանցում ստացել է 2016թ.-ին:

  4. Եթե նոր գրանցված կազմակերպություն է, հարկային տեսչությունից պիտի ծանուցում գա շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ, որը ստանալուց 7 օրվա ընթացքում պիտի դիմում ներկայացնեք հարկային տեսչություն: Իսկ եթե նոր գրանցված չէ, այլևս չեք կարող դիմում ներկայացնել, ժամկետը բաց եք թողել և պիտի ԱԱՀ-ով հարկվեք:

  5. Շնորհակալ եմ ինձ օգնելու համար, բայց Ձեզ խնդրում եմ օգենք հետևյալ հարցում: Ես այժմ հարկվում եմ ԱԱՀ-ով, կազմակերպությունը ՍՊԸ է և համարվում է ծառայություններ մատուցող կազմակերպություն: Եթե ինձ վճարում են գումար ծառայությունների մատուցման համար, սակայն այն ես կատարում եմ մի քանի ամիսների ընթացքում կամ մինչև տարուց ավել քիչ քիչ: Այժմ եկել է առաջին եռամսյակի ժամանակահատվածը, ես գումար նշելիս գրում եմ այնքանը, որքան բանկով փոխանցվել է, թե՞ այնքան գումարն եմ նշում, որքան որ ծառայությունս մատուցել եմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *