Ո՞վ է վճարում երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցի սոցիալական վճարը

Meline.

Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը գնում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ամսական 3000 դրամները /սոցիալական վճար/ գործատուն է վճարում, թե՞ աշխատողը: Եթե հնարավոր է օրենքի հղում տվեք: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

9 thoughts on “Ո՞վ է վճարում երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցի սոցիալական վճարը

  1. Կուտակային կենսաթոշակների մասին օրենք հ. 6
    Գործատուն, որպես սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի հարկային գործակալ, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունից իր միջոցների հաշվին հաշվարկում և փոխանցում է սոցիալական վճար՝ խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար՝ ամսական 3 000 դրամի չափով: Սույն մասի իմաստով վարձու աշխատող է համարվում բացառապես գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձը:

    1+
  2. Վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսը, և վճարվում է գործատուի կողմից:

    0
  3. Վճարում է գործատուն՝ համաձայն Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 10-րդ մասի:

    0
  4. Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 6-րդ hոդվածի 10-րդ մասի գործատուն, որպես մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի հարկային գործակալ, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունից իր միջոցների հաշվին հաշվարկում և փոխանցում է սոցիալական վճար՝ խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար՝ ամսական 3 000 դրամի չափով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *