Ո՞վ է վճարում կոնտակտավոր անձի բյուլետենը

Քրիստինե.

Խնդրում եմ ասեք, եթե բացվել է բյուլետեն՝ 14 օրով, համարվում եմ կոնտակտավոր, աշխատում եմ ՍՊԸ-ում: Ո՞վ է ինձ վճարում՝ պետությունը:

6+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Ո՞վ է վճարում կոնտակտավոր անձի բյուլետենը

  1. Կոնտակտավոր անձի բյուլետենը վճարվում է նույն ձև, ինչ որ հիվանդության դեպքում, 1 օրը չի վճարվում, 2-5 աշխատանքային օրերը գործատուի հաշվին, 6-րդ աշխատանքային օրվանից, պետության հաշվին:

    0
  2. Վճարվում է նույն տրամաբանությամբ, ինչ սովորական բյուլետենը՝ առաջին օրը չի վճարվում, 2-5 օրերը՝ գործատուն, 6-րդ օրվանից՝ պետությունը։

    0
  3. Վճարվում է նույն սկզբունքով, «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի համաձայն, առաջին օրը չի վճարվում, 2-րդ օրվանից սկսած 5 օր վճարում է գործատուն, մնացած օրերի համար վճարում է պետությանը:

    0
  4. Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը վճարվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից: Ժամանակավոր անաշխատունակության 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ աշխատանքային օրերի համար անաշխատունակության նպաստը վճարվում է գործատուի, իսկ 7-րդ աշխատանքային օրվանից սկսած` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *