Ո՞վ պետք է ստորագրի դրամարկղային գիրքը

Մելինե.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։
Ես և դրամարկղային գիրքը ոչ մի կերպ լեզու չենք գտնում։ Օգնեՙք:
1/ Եթե ՍՊԸ-ի տնօրենը անձամբ է վարում իր հաշվապահությունը, չունի հաշվապահ և գանձապահ, դրամարկղային գրքի մեջ ո՞վ է ստորագրելու համապատասխան տեղերում:
2/ Դրամարկղում եղած գումարը բաժանվել է ՍՊԸ հիմնադիրների միջև, ի՞նչ ձևակերպում տալ:

Կիսվել՝

4 մեկնաբանություն - “Ո՞վ պետք է ստորագրի դրամարկղային գիրքը

  1. 1․ Ով վարում է, նա էլ պետք է դրամարկղային գրքի մեջ ստորագրի, եթե աշխատողների թիվը մինչև 5 է, եթե ավել է, ապա պետք է գանձապահի հաստիք լինի: 2․ Եթե շահույթի հաշվին է, ապա շահաբաժինների վճարում, որից եկամտային հարկ է պահվում:

    1. Ոչ, ցանկացած ժամանակ չի կարող շահաբաժիններ վճարվել, եռամսյկը մեկ կամ տարին մեկ: Դա արդեն նշանակում է որ մարդը չի հասկանում գործից, բա դուք էլ ինչ ունեք անելու, եթե ինքը վարում է այդ ամենը:

  2. Պետք է ստորագրի համապատասխանաբար տնօրենը,
    Կուտակված շահույթը պետք է բաշխեք հիմնադիրների մեջ, շահաբաժինների տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված բաժնետերերի (փայատերերի) ժողովի կողմից հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ստացված շահույթից շահաբաժինների բաշխման մասին որոշման ընդունման օրը, շահաբաժիններից պետք է վճարվի եկ. հարկ 5 տոկոս:
    Դտ 342 Կտ 529
    Հաշվետու տարվա ընթացքում շահաբաժինների հայտարարումը՝
    Դտ 344 Կտ 529

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *