22/10/2026

ՍՊԸ

Արամ Առաքելյան․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն նախապատրաստվում է լուծարման։ Առաջացել է հետևյալ հարցը․

Լուծարման համար ՍՊԸ-ն պետք է վճարի ԱԱՀ և Գույքահարկ։ Սակայն կադաստրային գինը այնքան բարձր է, որ ԱԱՀ ՍՊԸ-ն վճարել չի կարող։ Ինչպիսի՞ հնարավորություններ կան լուծարման գործընթացը ավարտելու համար։

Մարիամ․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. նոր բացված ՍՊԸ-ն, որն ունի 15 բաժնետեր, ցանկանում է ստեղծել այլ ՍՊԸ՝ դուստր կազմակերպություն, ներդրումներ են արվելու գույքի ձեռքբերման համար: Առաջանու՞մ է արդյոք փոխկապակցվածություն, արդյո՞ք դուստրը պետք է անցնի ԱԱՀ հարկման դաշտ։

Նարինե․

Բարև Ձեզ, եթե մի կազմակերպությունը ԱԱՀ-ով հարկվող ՍՊԸ է, ցանկանում է ստեղծել այլ ՍՊԸ, որտեղ ինքը հանդիսանում է որպես 100% բաժնետեր, ապա նոր ստեղծված ՍՊԸ-ն ի՞նչ հարկով է հարկվելու։ Տվյալ նոր ՍՊԸ-ն եթե շահաբաժին է վճարում իր հիմնադիր ընկերությանը, ապա դրանից ի՞նչ հարկեր են առաջանում։ Հիմնադիր ընկերությունը նոր ստեղծած ընկերության ծախսերի համար ներդրումները ի՞նչ ձևով կարող է անել՝ փոխանցման, թե՞ փոխառության ձևով։

Գարիկ․

Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ հիմնադիրը ԱՁ է գրանցում մեկ այլ գործունեությամբ զբաղվելու համար, բայց ՍՊԸ-ն ժամանակավորապես դադարեցված է, ապա նույն հարկային դաշտում է հարկվելու՞ և համարվելու՞ է փոխկապակցված։ Շնորհակալություն։

Անուշ․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում։ Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետը լրանում է մայիսի 18-ին։ Ինձ այսօր (մայիսի 13-ին) հարկային տեսչությունից էին զանգահարել, խնդրում էին բանկային հաշվի քաղվածք տրամադրել։ Ես փորձեցի ճշտել լուծարման հաշվեկշռի վերաբերյալ տեղեկություն ստանալ, ասեցին, որ դա հանձնվում է բացառապես էլեկտրոնային եղանակով, ինչպես բոլոր հաշվետվությունները։ Բայց ես էլեկտրոնային համակարգում նման հաշվետվության ձև չեմ գտնում։ Ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացնել հենց հարկային և կոնկրետ ե՞րբ (լուծարման համար)։ Որտեղի՞ց գտնեմ ձևերը։ Շնորհակալություն։

Արման․

Եթե ՍՊԸ մասնակցի կողմից ստացված շահաբաժինը ներդրվում է ընկերության կանոնադրական կապիտալում, ապա այս շահաբաժնի մասով վճարված եկամտային հարկը կարող է վերադարձվել։ Ինչպե՞ս է այդ վերադարձն իրականացվում։ Խնդրում եմ նկարագրել քայլերը։ Շնորհակալություն։

Գևորգ․

Բարև Ձեզ, երկար տարիներ անհատ ձեռնարկատեր եմ, զբաղվում եմ ձկնաբուծությամբ, ինչպե՞ս կարող եմ բիզնես գործունեությունս Ա/Ձ-ից փոխել ՍՊԸ-ն։ Փոխելու նպատակը հետևյալն է, որպեսզի բիզնես-գործունեությունը շարունակեմ եղբորս հետ միասին՝ համամասնորեն։ Շնորհակալություն։

Ավիկ․

1․ ՍՊԸ-ն ցանկանում է բացի 1 գործունեությունից զբաղվել մինչև 3-ից 4 տարբեր հարկման համակարգերով գործունեությամբ, հնարավո՞ր է։

2․ Հնարավո՞ր է մեկ անձի անունով գրանցել և՛ ՍՊԸ, և՛ ԱՁ։

Մովսես․

Բարև Ձեզ։ Այլ ընկերություն (ոչ հայկական) ինձ որոշակի ոչ ֆինանսական աջակցություն է տրամադրում, և ինձանից պահանջվում է իրավաբանական հասցե և հարկ վճարողի համար: Մոտակա 1 տարին ոչ մի գումար չեմ աշխատելու, միայն ընկերություն է հարկավոր գրանցել, ԱՁ կամ ՍՊԸ, ո՞րն է ավելի հարմար, որպեսզի քիչ հարկեր վճարեմ։

Մանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշպահներ։ Ա/Ձ-ն, որը ավտոպահեստամասերի առևտրի գործունեությամբ գործում է միկրոյի դաշտում, ցանկանում է բացել ՍՊԸ և ինքն էլ պետք է լինի այդ կազմակերպության միակ հիմնադիրը և տնօրենը։ ՍՊԸ-ն պետք է զբաղվի երրորդ երկրից` Չինաստանից տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով ՀՀ-ում։ Նշեմ, որ ապրանքը ֆիզիկապես ՀՀ -ում կլինի և վաճառքը կկատարվի ՍՊԸ-ի պետ․ ռեգիստրում գրանցվելուց հետո առնվազն 3 ամիս հետո։ Խնդրում եմ պատասխանեք․

Հարց 1․ Կհամարվի՞ ՍՊԸ-ն փոխկապակցված ԱՁ-ի հետ։ Եթե այո, ապա կհամարվի փոխկապակցված
ա) սկսած ՍՊԸ-ի պետ․ ռեգիստրում գրանցվելուց անմիջապես հետո,
բ) ապրանքը ՀՀ սահմանը հատելուց հետո,
գ) ՍՊԸ-ով առաջին ապրանքը վաճառելուց կամ
դ) այլ ո՞ր պարագայում։
Այսինքն ցանկանում եմ իմանալ՝ մինչև ե՞րբ ԱՁ-ն կարող է աշխատել միկրոյով և հարկային խնդիր չունենալ։

Հարց 2․ Ո՞ր հարկման դաշտից սկսել ՍՊԸ-ի գործունեությունը՝
ա) մինչև 115.0 մլն շրջանառությունը շրջհարկ, այնուհետև ընդհանուր հարկման դաշտ
բ) հենց սկզբից ներկայացնել ԱԱՀ-ի հայտարարություն։ Քանի, որ ասում են, որ ԱԱՀ-ի հարկման դաշտում՝ կապված մաքսազերծման և ԱԱՀ-ի օրենքի հարկման մի կետի, այդպես ավելի ճիշտ կլինի, և ըստ որի հարկային բեռը այսպես ավելի ցածր կլինի։

Խնդրում եմ Ձեր կարծիքը, և եթե գիտեք մաքսազերծման և ԱԱՀ-ի օրենքի այդ կետերը, ապա ուղղորդեք՝ ինքս էլ կարդամ։

Տաթև․

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է. եթե ֆիզ․ անձը մի ՍՊԸ-ում 81% բաժնետեր է, և այդ ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցված է, կարո՞ղ է մեկ այլ ՍՊԸ-ում ևս դառնալ էլի բաժնետեր 81%: Փոխկապակցվածություն կառաջանա՞։

Աննա․

Բարև ձեզ։ Ես ապրում եմ Հայաստանում, բայց ունեմ եկամուտներ ԱՄՆ-ից վաճառքի ոլորտում: Այնտեղ տվել եմ դիմում, որ բոլոր հարկերը կվճարեմ Հայաստանում: Խնդրում եմ օգնեք հասկանալ քայլերի հերթականությունը հարկերը Հայաստանում վճարելու համար: Պե՞տք է գրանցել ԱՁ, թե՞ ՍՊԸ։ Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ այս դեպքում:

Ջուլիա․

Բարի ողջույն, հարգելի հաշվապահներ։ Մի այսպիսի հարց. ՍՊԸ 2023 թվականին գործունեություն է ծավալել 2 ամիս և մինչ այսօր գտվում է ժամանակավոր դադարում։ Սակայն ուզում ենք լուծարել, բայց ունենք տնօրենին տրամադրված փոխառություն 2 մլն դրամի չափով։ Արդյո՞ք դա որևէ խնդիր կառաջացնի հետագայում։ Ընկերությունը չունի Դտ և Կտ պարտքեր, շահութահարկի հաշվետվությունն հանձնված է և հարկը վճարված։

Շուշանիկ․

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ եթե ՌԴ-ում գրանցված ինքնազբաղված ԱՁ-ն, ով ՌԴ-ի քաղաքացի է (ИП на НПД), զբաղվում է նկարչությամբ և սեփական նկարած նկարների վաճառքով ցանկանում է ՀՀ -ում զբաղվել նույն գործունեությամբ, ի՞նչ կազմակերպաիրավական ձևով է նպատակահարմար իրականացնել գրանցումը ՀՀ-ում:

Վահե․

Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ ներմուծել Չինաստանից մանր էլէկտրատեխնիկա և զբաղվել դրանց վերավաճառքով ՀՀ-ում։ Կասե՞ք՝ ո՞ր տարբերակն է ինձ ավելի շահավետ՝ ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկեր, տուրքեր պետք է վճարել, հատկապես ՍՊԸ-ով կամ ԱՁ-ով մաքսազերծման ժամանակ։ Ի՞նչ է անհրաժեշտ ՍՊԸ բացելու համար։ Նախապես շնորհակալ եմ։

Դիաննա․

Ողջունում եմ բոլորին։ Հարցս հետևյալն է․ եթե ֆիզիկական անձը հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիր, տնօրեն և հիմնադրում է ևս այլ ՍՊԸ-ը, երկրորդ ՍՊԸ-ն հանդիսանու՞մ է ԱԱՀ վճարող։

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ-ն գործում է շրջհարկով, էլեկտրական մոնտաժման աշխատանքներ է իրականացնում, կան գրանցված երկու աշխատող և տնօրեն։ Հարցս հետևյալն է՝ բացի աշխատավարձերի հարկերից, շրջանառության հարկից բացի, պե՞տք է ամեն ամիս 5 000 դրամ սոցիալական վճար և 5 000 դրամ շահութահարկ վճարվի։ Նախապես շնորհակալ եմ։