Ո՞րն է դիմակի վերավաճառքի տնտեսական դասակարգիչը

Ռազ․

Բարև Ձեզ։ Դիմակի վերավաճառքի տնտեսական դասակարգիչը կասե՞ք։

Կիսվել՝

6 մեկնաբանություն - “Ո՞րն է դիմակի վերավաճառքի տնտեսական դասակարգիչը

  1. Մի՞ գուցե սա։
    G47.74.0 Բժշկական և օրթոպեդիկ արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում:

  2. Կարող է սա էլ լինել, քանի որ դիմակները օգտագործվում են ոչ միայն բժշկական նպատակներով, G47.78.9 Այլ ոչ մթերային արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում, չներառված ուրիշ խմբավորումներում:

    1. Տիգրան ջան, իսկ եթե բացի դիմակներից մեծածախ վաճառվում է նաև ջերմաչափ և դիսպանսեր։

      1. Դիսպենսերը դա արդեն տնտեսական ապրանք է, իսկ ջերմաչափը, եթե բժշկական ապրանքի մասին չէ, ապա իմ գրած դասակարգչով առաջնորդվեք: Բժշկական ապրանքներինը սա է՝ G47.74.0 Բժշկական և օրթոպեդիկ արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում:

  3. Դուք չեք նշել ինչ դիմակի մասին է խոսքը։ Եթե բժշկական, ապա G47.74.0։ Ամեն դեպքում ընտրեք դասակարգիչների G47 դասի մեջ Ձեզ համապատասխանը։

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *