Ո՞րն է համարվում ՀԴՄ կտրոն չտրամադրելու 2-րդ դեպք

Հայկ Ս.

Բարև ձեզ: Ուզում եմ հասկանալ՝ ՀԴՄ կտրոն չտրամադրելու երկրորդ դեպք համարվում է 365 օրվա ընթացքու՞մ չխփված կտրոնը, թե՞ տարեթվում չխփված կտրոնը: Օրինակ՝ նախորդ ակտը եղել է 2018 թվականի հուլիսին, 2019 թվականի մարտ ամսվա խախտումը երկրո՞րդն է համարվում, թե՞ 2019 թվականի առաջին դեպքն է համարվում:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ո՞րն է համարվում ՀԴՄ կտրոն չտրամադրելու 2-րդ դեպք

  1. Հարցի պատասխանը վիճելի է: Շրջանառության հարկի և ընտանեկան ձեռնարկատիրության դադարեցման համար հիմք է հարկային տարվա ընթացքում երեք անգամ չտրամադրելը, այսինքն՝ 01.01-31.12: Բայց առհասարակ ՀԴՄ չկիրառելու դեպքում նշվում է խախտումը հայտնաբերելուց հետո մեկ տարվա ընթացքում: Եթե սա հաշվի առնենք, ուրեմն երկրորդ դեպքն է: Բայց ես կփորձեի իմ առարկությունները ներկայացնել՝ կառչելով վերը նշված երկու հոդվածներից, որ դա համարվում է առաջին դեպք:

  2. Հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածում նշված է՝ «մեկ տարվա ընթացքում», հետևաբար այն չի վերաբերում օրացուցային տարվան, հետևաբար երկրորդ դեպք է համարվում հաջորդող 365 օրվա ընթացքում չխփված կտրոնը: Ձեր կողմից նշված 2019թ. մարտ ամսվա չխփված կտրոնը համարվում է երկրորդ խախտումը (երկրորդ դեպքը):

  3. Եթե առաջին ՀԴՄ ակտը եղել է 2018թ. հուլիսին, ապա մինչև 2019թ. հուլիսը ՀԴՄ չխփելը կհամարվի 2-րդը նույն տարվա համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *