Ո՞ր հաշիվները պետք է կիրառել

Anna.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ես սկսնակ հաշվապահ եմ և կուզենաի իմանալ` 711 և 611 հաշիվները փակվում են 331 հաշվով: Այնուհետև ո՞ր հաշիվները պետք է կիրառել, 331-343 և 343-342: Արդյո՞ք դա ճիշտ է: Եվ խնդրում եմ բացատրել շահութահարկի հաշիվները.
751- 524, 524-225, իսկ 751 հաշիվը ինչպե՞ս է փակվում: Եթե հնարավոր է, մանրամասն ինձ բացատրեք, կոնկրետ մեկ օրինակով: Շնորհակալ կլինեմ, եթե շտապ արձագանքեք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր°

Ցանկացած 6-րդ և 7-րդ դասի հաշիվ (այդ թվում 751-ը) տարվա վերջում փակվում է 331-ով: Կոնկրետ օրինակը կլինի կազմակերպության շահութահարկի և ֆին. արդյունքի հաշվարկը, սակայն եթե սկսնակ եք, դրանից սկսելը այդքան էլ ճիշտ չէ (երևի):

Koryun

Աննա, ամեն ինչ ճիշտ ես անում, 751-ը վերջում կփակես 331-ի հետ…

Anna

Շատ շնորհակալ եմ օգնելու համար: