Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել եկամտային հարկը

Գոհար.

Խնդրում եմ, որքան հնարավոր է շտապ պատասխանեք հետևյալ հարցին: Կազմակերպությունը վարձակալել է ավտոմեքենա ֆիզիկական անձից: Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել եկամտային հարկը:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել եկամտային հարկը

  1. Հարգելի Գոհար, եթե չեմ սխալվում` 900005600342, ՀՀ Հարկային Ծառայության կայքում` Հարկային տեղեկատվության բաժնում բացեք-Հարկերի վճարման հաշվեհամարներ:

    0
  2. Նախապես շնորհակալություն արձագանքելու համար, սակայն, հարգելի Էլեն, 900005600342 հաշվեհամարին փոխանցումը կստացվի` կազմակերպությունն է իր գույքը տվել վարձակալության, և դա կդիտվի որպես պասիվ եկամուտ, բայց վերջինս վարձակալել է ավտոմեքենա անհատից: Այ հենց այդ հաշվեհամարն էլ հարկավոր է…

    0
  3. Հաշվեհամարները գտնվում են հետևյալ հասցեում…

    Սովորական պայմանագրով աշխատավարձի եկամտային հարկը պետք է վճարել՝ 900005600136 հաշվեհամարին (Եկամտային հարկ հարկային գործակալի պարտավորություններից չազատված այլ գործատուների կողմից աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ եկամուտներից)

    Իսկ անհատից վարձակալված տարածքի համար վճարվող եկամտային հարկը պետք է վճարել 900005600342 հաշվեհամարին (Եկամտային հարկ գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտներից)

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *