Ո՞ր հաշվետվություններն են հանձնվում բացառապես էլեկտրոնային եղանակով

Լիլիթ.

Բարև, հարգելի հաշվապահներ:
Այս ամիս եմ գրանցվել որպես արտոնագրային վճարող Ա/Ձ և արդեն ձեռք եմ բերել ՀԴՄ: Սակայն դեռ ID քարտ (էլեկտրոնային ստորագրություն) չունեմ: Հարցս հետևյալն է` ՀԴՄ-ով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը պետք է պարտադիր ուղարկվի էլեկտրոնային, և ուրիշ ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեմ էլեկտրոնային տարբերակով: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Ո՞ր հաշվետվություններն են հանձնվում բացառապես էլեկտրոնային եղանակով

  1. Հարգելի Լիլիթ, ՀԴՄ – ով իրականացված կանխիկ գործարքների մասին տեղեկությունները կարող եք ներկայացնել առձեռն` թղթային տարբերակով: Սակայն եթե ունենալու եք վարձու աշխատող, նրա համար պետք է ներկայացնեք “Եկամտային հարկի ամփոփ հաշվարկ”, որը ներկայացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով: Ամեն դեպքում, իմ կարծիքով, հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակով ներկայացումը հարմար է:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *