Ո՞ր օրով պետք է ազատել աշխատակցին

Ani.

Բարև Ձեզ, եթե աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրն ավարտվում է ոչ աշխատանքային օրով, ապա ո՞ր օրով պետք է նրան ազատել հարկայինով և, ո՞ր օրով պետք է հրամանը գրել:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Ո՞ր օրով պետք է ազատել աշխատակցին

  1. Պետք է հրամանը գրել հաջորդող առաջին աշխատանքային օրը, սակայն օր նշել դրա նախորդող աշխատանքային օրով, իսկ հարկայինով ազատել կարելի է հենց ավարտման օրով:

  2. Աշխատողը կարող է լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն տասն օր առաջ գրավոր ծանուցելով գործատուին: Եթե աշխատողը չի ծանուցել գործատուին որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին եւ պայմանագրով նախատեսված վերջին աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը դուրս չի եկել աշխատանքի, ապա պայմանագիրը համարվում է լուծված, եւ գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ այդպիսի պահանջ ներկայացվելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում: Եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում սույն հոդվածով սահմանված կարգով, եւ աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով, իսկ հարկայինով ազատման դեպքում կարող է ազատման ավարտման օրով։

  3. Աշխատանքից ազատման հայտը պետք է ներկայացնել նախորդ օրը՝ պայմանագրի վերջնաժամկետի ամսաթվով։

  4. Հրամանը կարող եք գրել ազատման նախորդ աշխատանքային օրը, նշելով ազատման ամսաթիվը։ Հարկայինով կարող եք ազատել հաջորդ աշխատանքային օրը։

  5. Ազատեք այն օրով, որ օրը որ ավարտվում է պայմանագիրը, հրամանը նախապես տվեք և պայմանագրի ժամկետի ավարտվելու նախորդ աշխատանքային օրը աշխատողի հետ կատարեք լրիվ վերջնահաշվարկ, հարկայինով հայտը ներկայացվում է աշխատակցի ազատման ամսաթվից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *