Ոսկյա զարդերի արտահանում

Անի.

Հարգելի հաշվապահներ, ձեր խորհրդի կարիքն ունեմ:
Խնդրում եմ ասեք` ի՞նչ հարկատեսակով է նպատակահարմար աշխատել, եթե ցանկանում եմ ոսկյա զարդեր արտահանել (ֆիզիկական անձանց` մանրածախ վաճառքի դեպքում), և յուրաքանչյուր դեպքում խնդրում եմ նկարագրեք հարկման սխեման, մաքսային վճարները: Եվ արդյո՞ք վերահսկելի է փոստային ծառայությունների միջոցով արտասահման առաքումները հարկային ու մաքսային մարմինների կողմից:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ոսկյա զարդերի արտահանում

  1. Հարգելի Անի, զանգահարեք այս հեռախոսահամարով, և կօգնենք Ձեզ, “Բենեֆիտ Քոնսալթինգ ՓԲԸ”, 091727216:

    0
  2. Բարև ձեզ:

    Խնդրում եմ ասեք, ԵԱՏՄ երկրներ ոսկյա զարդերի արտահանման համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Կանխավ շնորհակալություն:

    0
  3. «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն.
    Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների օտարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը և (կամ) ակցիզային հարկից ազատումը հիմնավորելու համար արտահանողն ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի արտահանելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրվան հաջորդող 180 օրերի ընթացքում իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում միայն հետևյալ փաստաթղթերը`
    1) արտահանողի լրացրած՝ արտահանման հարկային հայտարարագիրը,
    2) ներմուծողի հաշվառման վայրի հարկային մարմնի հաստատած՝ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը կամ մեկից ավելի արտահանումների դեպքում՝ հայտարարությունների ցանկը, իսկ եթե ապրանքները ներմուծման պետությունում ձևակերպվում են «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով, ապա հայտարարության (հայտարարությունների ցանկի) փոխարեն արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում ներմուծման պետության մաքսային մարմնի վավերացրած մաքսային հայտարարագրի պատճենը, որի համաձայն, ներմուծված ապրանքները ձևակերպվել են «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով:
    Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել միայն հետևյալ փաստաթղթերը`
    1) ներմուծողի լրացրած՝ ներմուծման հարկային հայտարարագիրը,
    2) ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ թղթային կրիչով (չորս օրինակից) և էլեկտրոնային տարբերակով կամ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ էլեկտրոնային տարբերակով՝ հարկ վճարողի էլեկտրոնային (թվային) ստորագրությամբ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *