Ովքե՞ր են համարվում ՀՀ ռեզիդենտ

Վահագն.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հասկանալ մի հարց: Եթե օտարերկրյա քաղաքացին ՀՀ-ում գրանցվում է որպես անհատ ձեռնարկատեր և ՀՀ-ում զբաղվում է մանրածախ առևտրով, այդ դեպքում նա ՀՀ-ում համարվում է ռեզիդե՞նտ, թե՞ ոչ ռեզիդենտ: Իմ կարծիքով նա կհամարվի ռեզիդենտ ՀՀ-ում գրանցման պահից սկսած: Չգիտեմ` ճիշտ եմ արդյոք, թե ոչ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Ովքե՞ր են համարվում ՀՀ ռեզիդենտ

  1. Համարվում է ոչ ռեզիդենտ, քանի որ նա միայն գործունեություն է ծավալում, նա քաղաքացի չէ: Ռեզիդենտ են համարվում այն անձինք, ովքեր ՀՀ քաղաքացի են, և որոնց շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում:

    1+
  2. Սույն օրենքի իմաստով ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ ում կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձը:
    Սույն օրենքի իմաստով կենսական շահերի կենտրոն է համարվում այն վայրը, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Մասնավորապես համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, եթե այնտեղ է գտնվում տունը կամ բնակարանը, որտեղ բնակվում է նրա ընտանիքը և գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը:

    2+
  3. Ռեզիդենտ է: ՀՀ-ում պետական գրանցում ստացած, հաշվառված կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը համարվում են ռեզիդենտ:
    «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենք, հոդված 3:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *