Որո՞նք են կարգավորող հաշիվները

Էսթեր.

Ողջույն բոլորին: Կասե՞ք՝ հաշիվներից որոնք են բոլոր կարգավորող հաշիվները:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Կարգավորող հաշիվները անկախ արժեք չունեն և օգտագործվում են միայն հիմնական հաշվի հետ միասին` դրա ցուցանիշները ճշգրտելու համար: Կարգավորող հաշիվները հիմնական հաշիվներում նվազեցնում են գույքի մնացորդը իրենց մնացորդի չափով: Հիմնական հաշիվը գործում է որպես ակտիվ հաշիվ, իսկ կարգավորող – որպես պասիվ:
Պասիվային կարգավորող հաշիվներ են համարվում.
— շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն,
— ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների
մաշվածություն,
— ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա,
— բնական ռեսուրսների սպառում:

Tigran

Հատ հատ նշելով չի լինի, օգտվեք գրականությունից:

Nerses

Կարգավորող հաշիվները դրանք ճշգրտելու նպատակով կիրառվող հաշիվներն են, անկախ արժեք չունեն և օգտագործվում են միայն հիմնական հաշվի հետ միասին` դրա ցուցանիշները ճշգրտելու համար:
Օրինակ՝ ակտիվային կարգավորող հաշիվների՝ չվճարված կապիտալը (312), հետգնված կապիտալը (313), միջանկյալ շահաբաժինները (344), չկրած տոկոսային ծախսերը (414):
Պասիվային կարգավորող հաշիվների՝ հիմնական միջոցների մաշվածությունը (112), ներդրումային գույքի մաշվածությունը (123), ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան (132), դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստը (223), պաշարների արժեքի նվազումը (218), չվաստակած եկամուտը (147):

Anushik

Կարող եք ստուգել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանը «Փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը» հաստատելու մասին 21 նոյեմբերի 2012 թ.-ի թիվ 1016-Ն հրամանով: