Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Դուք եթե գործում եք շրջհարկի դաշտում, ապա պետք է ներկայացնեք մինչև հոկտեմբերի 20-ը եռամսյակային շրջհարկի հաշվարկ և եկամտային հարկի հաշվարկ ամսական, իսկ, եթե գործում եք ընդհանուր հարկման դաշտում, ապա ամսական ԱԱՀ հաշվարկ պետք է ներկայացնեք և եկամտային հարկի հաշվարկ ամսական, իսկ եթե գործում եք միկրոյի դաշտում, ապա ներկայացնում եք եկամտային հարկի հաշվարկ ամսական, եթե ունեք գրանցված աշխատող:

Tigran
Tigran
5 տարի առաջ

Գրեք, թե որ հարկման համակարգում եք գործում ու ի՞նչ գործունեություն է, արդեն աշխատող գրանցե՞լ եք, այդ տվյալներից ելնելով կարող ենք հստակ գրել հարցի պատասխանը:

Իննա
Իննա
5 տարի առաջ

Եթե միկրոյի դաշտում չեք, կախված գործունեության հարկման տեսակից՝ շրջանառության հարկի կամ ԱԱՀ-ի հաշվետվություն, եկամտային հարկի հաշվետվություն և վիճ․ վարչություն ներկայացվող ամսական հաշվետվություն։

Nerses
Nerses
5 տարի առաջ

Պետք է գրեք` ի՞նչ գործունեությամբ եք զբաղվում, ո՞ր հաշվետվությունները գիտեք, որ պետք է ներկայացնեք, և ըստ դրա կփորձենք օգնել:

Nara
Nara
5 տարի առաջ

Տվել ենք շրջհարկով գործելու հայտարարություն, դեռ չունենք գրանցված աշխատող:

Իննա
Իննա
5 տարի առաջ
Ի պատասխան  Nara

Այդ դեպքում հոկտեմբեր ամսին՝ մինչև ամսի 20-ը կտաք շրջ․ հարկի հաշվետվություն։ Այս պահին հաշվետվություն հանձնելու պարտավորություն չունեք։

Karine
Karine
5 տարի առաջ

Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն եռամսյակային հանձնում է շրջհարկի հաշվետվություն մինչև հաջորդ ամսի 20-ը ներառյալ և վճարում առաջացած հարկը։

Anushik
Anushik
5 տարի առաջ

ՍՊԸ-ի համար ներկայացվող հաշվետվությունները կախված են հարկման համակարգից:

մ
մ
5 տարի առաջ

Արդյոք պարտադի՞ր է տնօրենին գրանցել աշխատող, որից առաջանում է եկամտային հարկ – 189 ձև. հաշվետվություն ուղարկելու պարտավորություն