Որքա՞ն է կազմելու Ա/Ձ-ի շահութահարկը և սոցիալական վճարը

Արթուր.

Բարև Ձեզ: Կասե՞ք՝ Ա/Ձ-ի շահութահարկը և սոց. վճարը 2021թ-ից մնացել է 5 000 դրամ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Որքա՞ն է կազմելու Ա/Ձ-ի շահութահարկը և սոցիալական վճարը

  1. Շրջհարկի համակարգում գործող Ա/Ձ-ի շահութահարկը և սոց. վճարը 2021թ-ին մնացել է 5 000-ական դրամ, դրոշմանիշայինն է ավելացել՝ 2020-ինը 12 000 չի, այլ ելնելով տարեկան շրջանառությունից:

    1. Բարև, Տիգրան ջան: Նախ շնորհակալ եմ պատասխանի համար, բայց ինչ վերաբերվում է դրոշմանիշայինին, ապա 2020թ-ի համար վճարում ենք 12 000 դր, եթե Ա/Ձ աշխատում է շրջհարկով, ես հարցրել եմ հարկայինին և բացի դա, ուղարկել եմ 244 և 240 ձևերը, որից հետո դրոշմանիշայինի 12 000-ը քաշել է, ու պարտք չի առաջացել, դա հաստատ այդպես է հղում… Հոդված 11. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի, 5-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի և 7-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները տարածվում են 2021 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու ժամանակաշրջանների համար վճարման ենթակա դրոշմանիշային վճարների վրա:

      1. Սա կարդացեք գրել են հ. 11 3. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի և 7-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

  2. Բարև Ձեզ, Տիգրան ջան: Այդ դեպքում կասե՞ք՝ Հոդված 11. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի, 5-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի և 7-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները տարածվում են 2021 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու ժամանակաշրջանների համար վճարման ենթակա դրոշմանիշային վճարների վրա: Ու՞մ է վերաբերվում սա: Շնորհակալ եմ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *