Որքա՞ն է վարձատրությունը կոչման դեպքում

Աննա.

Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է՝ որքա՞ն է կոչման դեպքում վարձատրությունը ասենք դպրոցում, եթե ռազմագիտության ուսուցիչ է և ունի փոխգնդապետի կոչում:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Որքա՞ն է վարձատրությունը կոչման դեպքում

  1. Դպրոցում դասավանդման դեպքում կոչումը հաշվի չի առնվում: Ինչքանով տեղյակ եմ, այն վճարվում է զին. կոմիսարիատի կողմից:

    0
  2. Հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության համաձայն՝ դպրոցի հաստիքացուցակը տնօրենի ներկայացմամբ
    հաստատում է կառավարման խորհուրդը՝ համաձայն մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկի և նկարագրի:

    0
  3. Կոչման հաշվով տրվում է հավելավճար, այն կարող է սահմանվել օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված դեպքերում և չափերով որպես հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրացուցիչ վարձատրություն, որը վճարվում է որակավորման (դասային, դիվանագիտական, գիտական աստիճան, կոչում և այլն), աշխատանքային ստաժի համար: Սակայն չգտնվեց մի ակտ որտեղ Ձեր նշած դեպքում սահմանված լիներ հավելավճար, կարող եք սահմանել աշխատանքային պայմանագրով, գործատուի իրավական ակտով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *