Որքա՞ն կկազմի բնօգտագործման վճարը

Mara.

Խնդրում եմ օգնել լուծել խնդիրը, կանխավ շնորհակալություն:
Բնօգտագործող ձեռնարկությունը 2020թ. առաջին եռամսյակում արդյունաբերական նպատակով իրականացրել է ստորգետնյա քաղցրահամ ջրերի օգտագործում 3940մ խորանադ /ՀՀ բնական պաշարների նախարարության կողմից տրված թույլտվության սահմանները գերազանցել է/: Հաշվել կազմակերպության կողմից 2020թ.առաջին եռամսյակի համար ենթակա բնօգտագործման վճարը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված յուրաքանչյուր խորանարդ մետրի համար (դրամ) 1.0: Բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում յուրաքանչյուր նպատակով արդյունահանման չափաքանակները գերազանցող փաստացի արդյունահանված ջրի ծավալների համար որպես դրույքաչափեր կիրառվում են նույն մասերով սահմանված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը: 2020 թվականի հունվարի 1-ից՝ քաղցրահամ և թերմալ ջրերի օգտագործման համար կիրառվող բնօգտագործման վճարի դրույքաչափերը որոշվում են որպես սահմանված դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ:
1*3*1.3*3940 կամ 15 366 դրամ:

Mara

Շնորհակալություն