Որքա՞ն կկազմի նպաստը նվազագույն աշխատավարձի դեպքում

Սեդա.

Բարև ձեզ: Ես կցանկանայի իմանալ, թե նվազագույն (35 000 դրամ) աշխատավարձի դեպքում ինչպես են հաշվարկում ֆիզ. արձակուրդի համար վճարվող գումարը: Աշխատում եմ տվյալ հիմնարկում 2008 թվականի նոյեմբերի 1-ից, ֆիզ. արձակուրդի մեջ եմ լինելու հունիսի 17-ից: Կխնդրեի ասեիք` ինձ տրվող գումարը մոտավորապես որքա՞ն կկազմի: Ի դեպ նշեմ, որ տոն օրերին աշխատել եմ, աշխատանքային գրաֆիկս վեցօրյա է: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մելինե

46 300-ը բաժանում եք 25-ի, գտնում միջին օրականը, այնուհետև հաշվում եք հունիսի 17-ից մինչև Ձեր ֆիզ. արձակուրդի վերջին օրը ներառյալ աշխատանքային օրերի քանակը՝ հանելով միայն կիրակիները, և ստացված օրերի թիվը բազմապատկում եք միջին օրականով:

46300/25*120=222240
2222400-55862(եկամտային հարկ)=166378

Սեդա

Շատ շնորհակալ եմ պատասխանի համար: Եվ եթե կարելի է, ևս մեկ հարց: Ես սույն թվականի հունիսի 17-ից գտնվում եմ արձակուրդի մեջ, սակայն դեռևս չեմ ստացել 4 ամսվա աշխատավարձս և ֆիզ. արձակուրդիս գումարը: Ի՞նչ միջոցներ խորհուրդ կտաք ձեռնարկել: