Որքա՞ն կկազմի վարչական տուգանքի չափը

Նաիրա.

Բարև ձեզ: Մեր աշխատողը ընդունվել է աշխատանքի 01.04.2019թ., այդ ժամանակ հայտը ուղարկվել է: 2020թ. մարտի 1-ից ուղարկել եմ հայտ լրիվ դրույքից 0,5 դրույք աշխատելու համար, բայց մարտի 25-ից ազատել ենք աշխատանքից, ուղարկել եմ հայտը, որի առաջին հատվածում նշել եմ ազատման ամսաթիվը, բայց II հատվածով չեմ նշել ազատումը, և հիմա դուրս է գալիս, որ ընդունվել է աշխատանքի մարտի 1-ից: Եթե հիմա հայտը հին ամսաթվով ուղարկեմ՝ II հատվածով ազատելով մարտի 25-ից, որքա՞ն կկազմի վարչականը:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Որքա՞ն կկազմի վարչական տուգանքի չափը

  1. Բարև Ձեզ, Նաիրա։ Որքանով հասկացա՝ պաշտոնի հատվածում չեք լրացրել ազատման ամսաթիվը։ Բացեք աշխատողի հայտը էլեկտրոնային հաշվետվությունների «Անձնական գրասենյակ» – «Աշխատողներ» բաժնից, այնուհետև նշեք՝ «Այս պաշտոնը հանձնվել է սխալմամբ», և հանձնեք ճշգրտված հայտ։

    1. Արթուր ջան, տվյալ դեպքում ինձ վարչական չի հասնում, չէ՞, և ինքը կհամարվի ազատված մարտի 25-ից և այս դեպքում կօգտվի կորոնավիրուսի 6-րդ միջոցառումից, չէ՞։ Խնդրում եմ, եթե հնարավոր է, կզանգե՞ք ինձ, որ կարողանամ բացատրեմ ավելի հստակ 094480090։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *