Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Արտյոմ.

Խնդրում եմ պարզաբանել` կինս 2015թ. մարտի 1-ից աշխատել է դպրոցում որպես ֆիզ. արձակուրդում գտնվող ուսուցչուհուն փոխարինող դասվար, զուտ աշխատավարձը կազմել է 83 000 դրամ, դպրոցը 5 օրյա աշխատանքային ռեժիմով է աշխատում: Օգտագործել է այդ ուստարվա արձակուրդը: 2016թ. սեպտեմբերի 1-ից մինչ մայիսի 1-ը նորից շարունակել է աշխատել նույն պայմաններով, սակայն ֆիզ. արձակուրդից հիմնական ուսուցչի ժամանակից շուտ վերադառնալու պատճառով նա ազատվել է աշխատանքից: Այսօր նրան վճարել են 24 700 դրամ, որը երևի վերջնահաշվարկ են համարել: Կխնդրեի բացատրել, թե ինչքան կկազմեր վերջնահաշվարկը, և արդյո՞ք նա կարող է ստանալ արձակուրդային գումար: Ասեմ, որ նրանից պահվել է նաև կուտակային կենսաթոշակի վճար: Նախապես շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

  1. Քանի որ օգտվել է 2015թ.-ի ուս. տարվա արձակուրդից, ապա աշխատած ամիսների քանակը միջինի համար կլինի՝ 8 ամիս, միջին օրական գործակից՝ 21 օր, միջին ամսական՝ 83 000 դրամ, միջին օրական՝ 3 952 դրամ, չօգտագործված ամենամյա արձակուրդի դիմաց տրվող փոխհատուցում (վերջնահաշվարկ)՝ 51 381 դրամ:

    Եկամտային հարկ՝ 12 537 դրամ,

    պարտադիր կուտակային կենսաթոշակ՝ 2 659 դրամ,

    վճարման ենթակա վերջնահաշվարկ՝ 36 275 դրամ:

    0
  2. Բարև ձեզ: Վերջնահաշվարկի ժամանակ արձակուրդայինն են հավանաբար հետ գնացել, ապա նոր կատարել են վերջնահաշվարկ, քանի որ արձակուրդայինի գումարը ամբողջ տարվա համար են տրամադրում, երբ աշխատողը ազատվում է աշխատանքից ժամանակից շուտ հետ գանձում է կատարվում, ուղղակի հետաքրքիր է, թե Ձեր կինը քանի ամիս է աշխատել ու գնացել արձակուրդ, քանի որ 6 ամիս պետք է աշխատեր, նոր արձակուրդի իրավունք ունենար:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *