Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Վարդան․

Բարև ձեզ, հարցս հետևյալն է. որքան է կազմում իմ վերջնահաշվարկը: Ես աշխատանքի եմ ընդւնվել 06․06․2012 և աշխատանքից ազատվել 05.08.2014 սեփական դիմումի համաձայն (շաբաթական 6 աշխատանքային օր): 2 անգամ արձակուրդ եմ գնացել, վերջինը ս-թ փետրվարին: Միջին աշխատավարձի չափը երևի 100 000, քանի որ պայմանագրում նշված էր 135 000 (մաքուր աշխատավարձ), բայց ինձ վարձատրում էին ժամավարձով (1 ժամը 625-649 դրամ): Եվ ինչ անել, եթե մինչև հիմա ինձ վերջնահաշվարկ չեն վճարել: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Armine

Եթե Դուք աշխատանքից ազատվել եք օգոստոսի 5-ին, ապա Ձեզ պետք է վճարեն մինչև օգոստոսի 5-ը Ձեր հասանելիք աշխատավարձը գումարած վերջնահաշվարկ: Նշել եք, որ 2 անգամ օգտվել եք ամենամյա հերթական արձակուրդից: Այստեղ հարց է առաջանում` մասնակի, թե լրիվությամբ: Ձեզ յուրաքանչյուր տարվա համար պետք է տրվեր արձակուրդ 24 աշխատանքային օր: Եթե գնացել եք արձակուրդ 2 անգամ՝ յուրաքանչյուրը 24 աշխատանքային օր և ձեր միջին ամսական աշխատավարձը 100 000 դրամ է, ապա վերջնահաշվարկի գումարը կկազմի.
100 000 / 25 * 4 = 16 000, որտեղ 4-ը ձեզ հասանելիք արձակուրդի օրերն են (24 / 12 * 2):
Հաշվարկված աշխատավարձի և վերջնահաշվարկի գումարից կպահվի եկամտային հարկ 24.4%: