Որքա՞ն հարկ պետք է վճարել

Արտյոմ.

Բարև ձեզ։
Մոդայիկ հարց ունեմ 🙂
Ունեմ եկամուտ եվրոյով, որը ստացել եմ ոչ ռեզիդենտից, ում ծառայություն եմ մատուցել Freelance պայմանագրով, որով ինքս եմ պարտավորվել մաքրել հաշիվներս պետության առջև։ Որպես օրինապաշտ քաղաքացի՝ ես ցանկանում եմ այս եկամուտը հայատարարագրել և վճարել հարկերը։ Օրենքը նայեցի բայց գլուխ չհանեցի 🙁

Կօգնե՞ք հասկանամ՝ որքան հարկ պետք է վճարեմ։

Շնորհակալություն։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Որքա՞ն հարկ պետք է վճարել

  1. Կարող եք ԱՁ գրանցել և որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ ազատվեք հարկերից: Մանավանդ, եթե հաճախ եք նման գործունեություն անելու:

      1. Հարգելի Արտյոմ, տվյալ եկամուտը կհարկվի տարեկան դրույքաչափերի հետևյալ սանդղակով.

        մինչև 1800000 դրամը ներառյալ – 23 տոկոս

        1800000-ից մինչև 24000000 դրամը ներառյալ – 414000 դրամ՝ գումարած 1800000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը

        24000000-ից ավելի դրամ – 6630000 դրամ՝ գումարած 24000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը

  2. Բայց ֆրիլանսի դեպքում տարեկան 18մլն շեմը հեշտ հաղթահարվող է 🙂 ու արդյո՞ք ֆրիլանսի հարկման վերաբերյալ կա որևէ օրենք:

  3. Դե, եթե շեմը անցնեք, կհարկվեք 5% – ով: Իսկ ինչքան գիտեմ ֆրիլանսի մասին որևէ կոնկրետ օրենք չկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *